Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 4 Հանձնաժողովի հիմնական խնդիրները. 1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ 1) Հայաստանի Հանրապետության միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման և պաշտպանվածության ապահովումը. 2) սույն օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի կիրառման ապահովումը, դրանց խախտումների կանխարգելումը. 3) Հայաստանի Հանրապետությունում պետական տեղեկատվական համակարգի միջոցով ծառայություններ մատուցելու խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը. 4) օտարերկրյա պետական տեղեկատվական համակարգերի և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը. 5) կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման նպատակով Կառավարության քաղաքականության մշակմանը մասնակցելը. 6) պետական տեղեկատվական համակարգի կառավարման ապահովումը. 7) նույնականացման, թվային ստորագրության և գաղտնագրման ծրագրային ապահովումների մշակման կազմակերպման և ղեկավարման աշխատանքները. 8) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը. 2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր, այդ թվում՝ նորմատիվ բնույթի. 3. Հանձնաժողովը սույն օրենքի կիրառման վերաբերյալ կարող է հրապարակել խորհրդատվական բնույթի ցուցումներ, ուղեցույցներ: |