Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 Հայտի մերժումը. 1. Պետական լիազոր մարմինը հայտը մերժելու մասին որոշում է կայացնում, եթե՝ 1) սույն օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների համաձայն կատարված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված անվանումը սույն օրենքի դրույթների համաձայն չի կարող գրանցվել համապատասխանաբար որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն, կամ հայտարկված արտադրանքը չի համապատասխանում երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար սույն օրենքով նախատեսված պայմաններին. 2) ներկայացված առարկությունը, սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, բավարարվել է. 2. Եթե գրանցման ներկայացված աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը պարունակում է մեկ կամ ավելի համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում, և եթե դրանց ներառումն անվանման մեջ կարող է կասկած առաջացնել այդ անվանման պահպանության ծավալների նկատմամբ, ապա պետական լիազոր մարմինը որպես գրանցման պայման պահանջում է, որ հայտատուն հայտարարություն ներկայացնի՝ նշելով, թե որ տարրերը համընդհանուր օգտագործման (ջեներիկ) և ինքնուրույն պահպանության ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հրապարակվում է գրանցման մասին տվյալների հետ միաժամանակ. 3. Եթե օրենքով սահմանված գործընթացի համաձայն հայտը մերժվել է այն հիմքով, որ որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն հայտարկվել է համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում, ապա պետական լիազոր մարմինը տվյալ որոշումը հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում. 4. Մերժման մասին որոշումը չի ընդունվում, քանի դեռ հայտատուին չի տրվել հայտը հետ կանչելու, փոփոխելու կամ մերժման հիմքերի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնելու հնարավորություն։ |