FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

article  19

Սահմանադրական դատարանի նախագահը.
1. Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
2. Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը.
3. Անհրաժեշտ թվով ձայներ չստանալու դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն.
4. Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում.
5. Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի.
6. Սահմանադրական դատարանի նախագահը՝
    1) գործով զեկուցողի հետ համատեղ նախապատրաստում է Սահմանադրական դատարանի նիստերը.
    2) Սահմանադրական դատարանի նիստերում հարցերի քննարկումների կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները բաշխում է Սահմանադրական դատարանի դատավորների միջև.
    3) հրավիրում և նախագահում է Սահմանադրական դատարանի նիստերը,
    4) Սահմանադրական դատարանում գործերի քննության կանոնների պահպանման վերաբերյալ դիտողություններ է անում, պահանջներ ներկայացնում դատավարության մասնակիցներին, հրավիրված անձանց, նիստի ներկաներին, որոնք պարտադիր են կատարման.
    5) ներկայացնում է Սահմանադրական դատարանն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
    6) իրականացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը, հաստատում է աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը: