FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  25

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանների շնորհման ժամկետները.
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է և շնորհվում է քննչական կոմիտեում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքի: Քննչական կոմիտեում մյուս պաշտոններում նշանակվելիս քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին շնորհվում է սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված` տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը.
2. Եթե սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան.
3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.
4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.
    1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.
    2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.
    3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.
    4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 4 տարի.
    5) արդարադատության երկրորդ դասի դասային աստիճան ունեցողի համար՝ 5 տարի.
5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող ծառայողին բարձրագույն դասային աստիճան շնորհելու համար ծառայության ժամկետ չի սահմանվում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  25

6. Նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանը շնորհելու մասին իրավական ակտն ստորագրելու հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից.
7. Ատեստավորումը սույն օրենքով սահմանված կարգով հետաձգվելու և վերապատրաստման գործուղվելու, կարգապահական տույժ ունենալու, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքերում հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է.
8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին շնորհվում է հերթական դասային աստիճանը: