FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները. Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետև՝ լիազորված պետական մարմին): Լիազորված պետական մարմինը՝
    1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, զարգացման և տարածման պետական ռազմավարական ծրագրերի մշակմանը.
    2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների և ծրագրերի մշակմանը.
    3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձևավորմանը.
    4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ.
    5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու առաջարկություններ.
    6) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով.
    7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաև՝ մշակութային կազմակերպությունների հաշվառումը.
    8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում և պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).
    9) վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները.
9.1) մշակում է ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության առաջնահերթ տարահանման մշակութային արժեքների ցանկը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
    10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.
    11) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, «Համապետական», «Տարածքային» կամ «Տեղային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ առաջարկություն։