Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 117 Խափանման միջոց փոխելը կամ վերացնելը. 1. Եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին. 2. Մինչդատական վարույթում դատարանի կիրառած խափանման միջոցը կարող է փոխել կամ վերացնել հսկող դատախազը, իսկ հսկող դատախազի համաձայնությամբ կիրառված խափանման միջոցը՝ քննիչը՝ հսկող դատախազի համաձայնությամբ. 3. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կիրառելու համար. 4. Խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին որոշումն անհապաղ հանձնվում է խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին, իսկ դրա պատճենը` այն անձին, որի նկատմամբ կիրառվում է խափանման միջոցը: Խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին քննիչի որոշման պատճենը հանձնվում է նաև հսկող դատախազին. 5. Եթե խափանման միջոցի կիրառման վերաբերյալ բողոքի քննարկման արդյունքով կիրառված խափանման միջոցը վերացվել է, ապա այդ կամ այլ՝ առավել պիտանի խափանման միջոց կարող է կիրառվել նույն վարույթով միայն նոր հանգամանքի առկայության դեպքում: |