FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  9

Համահայկական բանկի կառավարման մարմինները.
1. Համահայկական բանկի կառավարման մարմիններն են՝
    1) Համահայկական բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով).
    2) Համահայկական բանկի խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).
    3) Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենը կամ վարչության նախագահը, Համահայկական բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքում` Համահայկական բանկի տնօրինությունը կամ վարչությունը.
2. Համահայկական բանկի կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կարգը, իրավասությունների շրջանակը և այդ մարմիններին ներկայացվող պահանջները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Համահայկական բանկի կանոնադրությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
3. Համահայկական բանկը գործում է Համագործակցության և զարգացման եվրոպական կազմակերպության (OECD) ընդունած կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան.
4. Համահայկական բանկը ձևավորում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան կազմակերպական կառուցվածք, այդ թվում՝ ռիսկերի կառավարման և փորձագիտական կոմիտեներ.
5. Խորհուրդն իրականացնում է Համահայկական բանկի գործունեության ընդհանուր ղեկավարումը.
6. Խորհուրդը կազմավորվում է ընդհանուր ժողովի կողմից Համահայկական բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով.
7. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է Համահայկական բանկի կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Ձայնի քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում` խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է.
8. Խորհրդի անդամների պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման հարցերը կարգավորվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

article  9

9. Խորհրդի անդամները և նախագահը Կենտրոնական բանկի կողմից որակավորում չեն ստանում և չեն գրանցվում Կենտրոնական բանկում: Խորհրդի անդամները և նախագահը հաշվառվում են Կենտրոնական բանկում.
10. Խորհրդի անդամների վրա չեն տարածվում «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի անդամներին վերաբերող փոխկապակցվածության դրույթները.
11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի և (կամ) անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ: