Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Միջամտության իրավունքները: ՊՄԳ պայմանագրի կողմերի փոխարինումը. 1. ՊՄԳ պայմանագրով կարող է սահմանվել, որ որոշակի հատուկ հանգամանքներում և ուղիղ պայմանագրի և (կամ) դրան առնչվող պայմանագրերի պայմանների համաձայն, հանրային գործընկերը կամ վարկատուն (վարկատուները) կարող են իրականացնել իրենց միջամտության իրավունքը: Այդ դեպքում համապատասխան հանրային ենթակառուցվածքի շահագործումը և (կամ) հանրային ծառայությունների մատուցումը՝ ենթակառուցվածքի արդյունավետ աշխատանքը և (կամ) ծառայությունների արդյունավետ մատուցումը և տվյալ ծրագրի շարունակական գործողությունն ապահովելու նպատակով կարող է(են) ժամանակավորապես ստանձնել հանրային գործընկերը կամ վարկատուի (վարկատուների) նշանակած այլ իրավաբանական անձ (անձինք): Նման միջամտության ծախսերը կրում է ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով սահմանված կողմը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում մասնավոր գործընկերոջը կարող է(են) ժամանակավորապես (ամբողջությամբ կամ մասամբ) փոխարինել հանրային գործընկերը կամ վարկատուի (վարկատուների) կողմից նշանակված իրավաբանական անձը (անձինք)` յուրաքանչյուր դեպքում առաջնորդվելով ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով ավելի հստակ սահմանված կարգով և դրանց համապատասխան պայմանների համաձայն. 3. Եթե ուղիղ պայմանագրի հիման վրա մասնավոր գործընկերը ժամանակավորապես փոխարինվում է հանրային գործընկերոջով, ապա մասնավոր գործընկերոջ պարտքի փոխանցում Կառավարությանը չի կարող իրականացվել. 4. Ցանկացած փոխարինող մասնավոր գործընկեր պետք է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով համապատասխանի իր կողմից իրականացվելիք աշխատանքների և (կամ) մատուցվելիք ծառայությունների հետ կապված որակավորման և այլ էական բոլոր պահանջներին (այդ թվում՝ ունենա Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիա և (կամ) թույլտվություն), որոնց հիման վրա ՊՄԳ պայմանագիր է կնքվել սկզբնական մասնավոր գործընկերոջ հետ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 5. Մասնավոր գործընկերոջ փոխարինման կարգը և դրա նկատմամբ կիրառելի պայմանները սահմանվում են համապատասխան ՊՄԳ պայմանագրով և (կամ) ուղիղ պայմանագրով: Մասնավոր գործընկերոջ մշտական փոխարինման դեպքում հանրային գործընկերը կազմակերպում է նոր մասնավոր գործընկերոջ ընտրության համար լրացուցիչ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ: Մասնավոր գործընկերոջ ժամանակավոր փոխարինման դեպքում լրացուցիչ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի անհրաժեշտություն չկա: |