Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 10 Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելը. 1. Պետական գրանցման համար սույն օրենքով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների չպահպանման դեպքում պետական լիազոր մարմինը վերադարձնում է պետական գրանցման դիմումը: Կուսակցության պետական գրանցման դիմումը վերադարձնելու մասին պետական լիազոր մարմնի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ նշում պարունակելով օրենքի այն դրույթների վերաբերյալ, որոնց պահանջները չեն պահպանվել. 2. Հայտնաբերված թերությունները շտկելու և պետական գրանցման դիմումը կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կրկին պետական լիազոր մարմին ներկայացնելու դեպքում այն համարվում է ընդունված, և պետական տուրք կրկին չի գանձվում. 3. Պետական գրանցման դիմումը վերադարձնելը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: |