Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ և աՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ. 1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին, մրցութային հանձնաժողովի հատուկ նիստում. 2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են` 1) մրցույթի հայտը ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը, իսկ եթե տվյալ անձը չի առարկում, ապա նաև` նրա անունը (անվանումը). 2) մրցույթի հայտեր ներկայացնելու համապատասխանությունը սույն օրենքի և մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին. 3) ամփոփ տվյալներ` մրցույթի հայտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ. 3. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին: Նրանք կարող են ծանոթանալ մրցույթի նիստերի արձանագրություններին` մրցույթի կանոնակարգով նախատեսված կարգով. 4. Մրցույթի հայտերն ամփոփելու օրը մրցութային հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշում է` 1) մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները. 2) մրցույթի մասնակիցների անունները (անվանումները) և գտնվելու (բնակության) վայրը. 3) տեղեկություններ` մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին. 4) մրցույթում հաղթողի անունը (անվանումը). 5) այլ անհրաժեշտ տեղեկություններ: Մրցութային հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը. 5. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը: |