Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 10 Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը. 1. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումն իրականացվում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը կարող է իրականացվել այլ վայրերում՝ սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, և այդ վայրերում գտնվող մաքսային մարմինների աշխատանքի ժամանակ. 2. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերն են անդամ պետությունների պետական սահմաններով անցակետերը կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված այլ վայրեր. 3. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը կարող է իրականացվել սույն հոդվածի 2-րդ կետում նշված վայրերից բացի այլ վայրերում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում և կարգով. 4. Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերը, որտեղ ապրանքները ժամանում են Միության մաքսային տարածք, համարվում են ժամանման վայրեր: Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերը, որտեղից ապրանքները մեկնում են Միության մաքսային տարածքից, համարվում են մեկնման վայրեր: Ժամանման վայրերի ու մեկնման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ ժամանման վայրերի ու մեկնման վայրերի ընդհանուր ցանկեր կազմելու և Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում դրանք տեղադրելու համար: Ժամանման վայրերի ու մեկնման վայրերի ընդհանուր ցանկերի ձևերը, դրանք կազմելու, վարելու ու դրանցում պարունակվող տեղեկություններն օգտագործելու կարգը, ինչպես նաև ժամանման վայրերի ու մեկնման վայրերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգն ու տեխնիկական պայմանները, այդ թվում՝ կառուցվածքն ու ձևաչափը, սահմանվում են Հանձնաժողովի կողմից: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 10 5. Ապրանքների առանձին կատեգորիաներ կարող են ժամանել Միության մաքսային տարածք կամ մեկնել Միության մաքսային տարածքից Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման այն վայրերում միայն, որոնք անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սահմանված են ապրանքների այդպիսի կատեգորիաները Միության մաքսային տարածք ներմուծելու (ժամանելու) կամ Միության մաքսային տարածքից արտահանելու (մեկնելու) համար. 6. Մաքսային մարմիններն իրավունք չունեն սահմանափակելու անձին Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրի ընտրության հարցում՝ ելնելով ապրանքների ծագումից, ապրանքների ուղարկման և նշանակման երկրից. 7. Միության մաքսային սահմանին տեղակայված՝ անդամ պետությունների պետական սահմանների անցակետերի մասին իրազեկելու նպատակով՝ Հանձնաժողովն անդամ պետությունների պետական մարմինների կողմից դրանց վերաբերյալ ներկայացվող տեղեկությունների հիման վրա կազմում և Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում տեղադրում է այդպիսի անցակետերի տեղեկատվական-տեղեկատու ցանկն ու այդպիսի անցակետերի անձնագրերի ընդհանուր ռեեստրը: Նշված ցանկի ու ռեեստրի ձևերը, դրանք կազմելու, վարելու և դրանցում պարունակվող տեղեկություններն օգտագործելու կարգը, ինչպես նաև Միության մաքսային սահմանին տեղակայված՝ անդամ պետությունների պետական սահմանների անցակետերի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու տեխնիկական պայմանները, այդ թվում՝ կառուցվածքն ու ձևաչափը սահմանվում են Հանձնաժողովի կողմից. 8. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում Միության մաքսային սահմանով խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքներ տեղափոխելու դեպքում: |