Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 166 Բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակները. 1. Բնապահպանական հարկի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար սահմանվում են հարկման բազայի հետևյալ չափաքանակները. 1) արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան որոշվող՝ անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի. 2) բնապահպանական հարկ վճարողի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա շրջակա միջավայրի մարմնի սահմանած՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակներով սահմանված (տրամադրված) սահմանային թույլատրելի արտանետումների ծավալները. 3) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված)՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի, ածխաջրածինների, ծխայնության) պարունակության սահմանային թույլատրելի նորմաները. 4) ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի դեպքում` ա. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով նախատեսված՝ ջրային ռեսուրս կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները, կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները, բ. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան՝ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված՝ վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալները. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 166 5) թափոնների տեղադրման կամ պահման համար` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրամադրված (հաստատված) թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները: Սույն կետի կիրառության իմաստով՝ արդյունաբերական հրապարակից թափոնների դուրսբերումն առանց սահմանված կարգով ձևակերպված փաստաթղթերի (թափոնի անձնագիր, թափոնների հեռացման օբյեկտների հետ կնքված պայմանագրի) դիտարկվում է որպես սահմանաքանակի գերազանցում. 2. Բնապահպանական հարկի հաշվարկման և դրույքաչափերի կիրառության համար հարկման բազայի չափաքանակները համարվում են զրոյական՝ 1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերում արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություն չունենալու կամ թույլտվություններում թույլատրելի արտանետումների ծավալները նշված չլինելու դեպքում. 2) ջրային ռեսուրս անմիջապես և (կամ) կենտրոնացված ջրահեռացման ցանցեր և այլ ջրային համակարգեր վնասակար նյութերի և (կամ) միացությունների արտահոսքի դեպքում` ա. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չունենալու կամ տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրս կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի և (կամ) միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքի ծավալների մասին տվյալները նշված չլինելու դեպքում, բ. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխան՝ ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոններով նախատեսված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները որոշված չլինելու դեպքում. 3) թափոնների տեղադրման կամ պահման դեպքում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` ա. թափոնների տեղադրման սահմանաքանակները տրամադրված (հաստատված) չլինելու դեպքում, բ. օրենքով սահմանված՝ չարտոնագրված աղբավայրերում թափոններ տեղադրելու կամ թափոնների պահման համար չնախատեսված վայրերում թափոններ պահելու դեպքում, |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 166 գ. թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերը շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի հետ չհամաձայնեցնելու դեպքում, դ. թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնողների կողմից թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը շրջակա միջավայրի մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում, ե. թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանողների կողմից թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն շրջակա միջավայրի մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում: |