Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 Լրագրողի հավատարմագրումը. 1. Լրատվական գործունեություն իրականացնողն իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ: Պետական մարմինը պարտավոր է, սույն օրենքին և տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան, հնգօրյա ժամկետում հավատարմագրել լրագրողին: Հավատարմագրման կարգ սահմանված չլինելը լրագրողի հավատարմագրումը մերժելու հիմք չէ: Լրատվական գործունեություն իրականացնող լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում ենթակա է մերժման, եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի կատարել սույն օրենքի 11-րդ հոդվածով կամ 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջները։ Լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով. 2. Պետական մարմիններում լրագրողների հավատարմագրման կարգում սահմանվում են` 1) լրատվության միջոցին ներկայացվող այն պահանջները (լրատվության միջոցի տեսակը, տարածման տարածքը, մամուլի տպաքանակը և այլն), որոնց պարագայում հավատարմագրվում է նրա լրագրողը. 2) հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպման կանոնները, այդ թվում` նրա աշխատանքի արդյունավետության ապահովմանն ուղղված պայմանները. 3) տվյալ մարմնի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները. 3. Հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք` 1) կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը` մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի. 2) կբացառեն տվյալ մարմնում անցկացվող միջոցառումների մասին լրագրողների` ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելը. 3) անհավասար պայմաններ կստեղծեն հավատարմագրված լրագրողների համար. 4) կսահմանափակեն լրագրողի` տեղեկատվություն ձեռք բերելու օրենքով սահմանված իրավունքները. 4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում հավատարմագրման օրինակելի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 5. Լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից: Ընդ որում, լրագրողին հավատարմագրած պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցնել միայն, եթե հավատարմագրման դադարեցման՝ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լրագրողը կրկին խախտում է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնները. 6. Հավատարմագրված լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է տվյալ մարմնում լրագրողների հավատարմագրման կարգին և այդ մարմինների աշխատակարգի կանոններին համապատասխան: Հավատարմագրման կարգի և տվյալ մարմինների աշխատակարգի կանոնների խախտումը լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է. 7. Որևէ մարմնում հավատարմագրված բոլոր լրագրողների համար աշխատանքի պայմանները պետք է լինեն նրանց աշխատանքին նպաստող և ոչ խտրական` ողջամտության սահմաններում: Լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին պետք է տրամադրվի միաժամանակ, իսկ նախատեսվող միջոցառումների ճշգրիտ ժամանակի և վայրի մասին նրանք պետք է տեղեկացվեն դրանք սկսվելուց առաջ` ողջամիտ ժամկետում. 8. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի` լրագրողի` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը. 9. Հավատարմագրման կարգի սահմանված լինելը չի կարող հիմք դառնալ օրենքով սահմանված կարգով լրագրողին տեղեկատվության տրամադրումը մերժելու համար: |