Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 50 Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման բազմակի ապահովումը. 1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով պարբերաբար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձը կարող է մաքսային մարմիններ ներկայացնել մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման բազմակի ապահովում` իր կողմից առնվազն մեկ տարվա ընթացքում իրականացվող բոլոր գործարքների համար՝ Միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածին համապատասխան. 2. Միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքում բազմակի ապահովման տրամադրումն իրականացվում է սույն հոդվածով սահմանված կարգով. 3. Միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում բազմակի ապահովման տրամադրումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրին համապատասխան. 4. Հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման բազմակի ապահովումը ներկայացվում է այն մաքսային մարմին, որն ընդունում է այդպիսի ապահովման շրջանակում ներմուծվող ապրանքների առաջին խմբաքանակի համար մաքսային հայտարարագիրը. 5. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների բազմակի ապահովումը հաստատող փաստաթղթի համարի, դրանով ապահովվող գումարի, այդ ապահովման գործողության ժամկետի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ մուտքագրվում են մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, որտեղ կատարվում է այդ ապահովման շրջանակում կատարվող գործարքների առանձնացված հաշվառում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 50 6. Մաքսային մարմինը մաքսային հայտարարագրման ժամանակ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով կատարում է բազմակի ապահովման օգտագործման հնարավորության ստուգում մասնավորապես` ճշտելով ապահովման ժամկետը, ապահովման շրջանակում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների առկայությունը, որից հետո միայն ընդունում է բազմակի ապահովումը կամ ծանուցմամբ պահանջում է նոր ապահովում ներկայացնել՝ ծանուցման մեջ նշելով բազմակի ապահովումը չընդունելու պատճառները. 7. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բազմակի ապահովման շրջանակում իրականացվող յուրաքանչյուր ներմուծման ժամանակ հայտարարատուն մաքսային մարմիններին տրամադրում է մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների կատարման բազմակի ապահովումը հաստատող փաստաթղթի համարի վերաբերյալ տեղեկատվություն. 8. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բազմակի ապահովումը կարող է տրամադրվել դրամական միջոցների ներդրման, երաշխավորության, ապահովագրական կազմակերպությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրության կամ բանկային երաշխիքի տեսքով. 9. Անձի ցանկությամբ մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բազմակի ապահովման գումարի չափը կարող է ավելացվել բանկային երաշխիքի, ապահովագրական կազմակերպությունների կողմից երաշխիքի տրամադրման դասով իրականացված ապահովագրության, դրամական միջոցների ներդրման, երաշխավորության պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով. 10. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերն ու պայմանները, որոնց պարագայում մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է բազմակի ապահովմամբ, գերազանցում է դրանով ներկայացվող ապահովման չափը. 11. Կառավարությունը կարող է սահմանել նաև սույն մասով նախատեսված չափը: |