FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  44

ՄԱԿ ՓԳՀ-ի լիազորությունները.
1. ՄԱԿ ՓԳՀ-ն փախստականների և ապաստանի հարցերով իրավասու բոլոր մարմինների կողմից օժտվում է լայն օժանդակությամբ և համագործակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Կոնվենցիայի և վերջինիս 1967 թվականի Արձանագրության կիրառումը վերահսկելու համար.
2. ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչները կարող են ցանկացած պահի կապ հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող, ներառյալ` ձերբակալված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ազատազրկված ապաստան հայցողների կամ փախստականների հետ, ինչպես նաև մասնակցել սույն օրենքի 51-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` լիազոր մարմնում ապաստան հայցողների հետ անցկացվող հարցազրույցներին.
3. ՄԱԿ ՓԳՀ-ն լիազոր մարմնին, ինչպես նաև սույն օրենքի 32-րդ հոդվածում թվարկված մարմիններին տրամադրում է փախստականների և ապաստանի վերաբերյալ վերջիններիս իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, ներկայացնում է առաջարկություններ առանձին ապաստան հայցողների և փախստականների խնդիրների լուծման, ինչպես նաև սույն օրենքի կիրառման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ: