FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  134

Պաշտոնում թեկնածու առաջադրելը.
1. Ազգային ժողովի կողմից ընտրվող կամ նշանակվող պաշտոնում թեկնածուներն առաջադրվում են Սահմանադրությամբ, Կանոնակարգով և այլ օրենքով սահմանված կարգով: Թեկնածուների առաջադրման փաստաթղթերն Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգով նախատեսված դեպքերում իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին են ներկայացվում Աշխատակազմի միջոցով.
2. Պաշտոնում թեկնածու առաջադրելիս հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան.
3. Թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով.
4. Թեկնածուն վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքն ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 2190 օրերի ընթացքում նա առնվազն 1095 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով.
5. Եթե թեկնածուն զբաղեցնում է ընտրվող կամ նշանակվող պաշտոնի համար Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող պաշտոն, ապա այդ պահանջներին վերաբերող փաստաթղթերը կարող են չներկայացվել:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  134

6. Ազգային ժողովի կողմից ընտրվող պաշտոնում թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ցանկը սահմանվում է Աշխատակարգով: Աշխատակազմը իրավասու անձի պահանջով նրան տրամադրում է թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7. Եթե թեկնածուի առաջադրման փաստաթղթերը Սահմանադրության կամ օրենքի պահանջներին՝
    1) համապատասխանում են, ապա դրանք ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը, Աշխատակազմը գրանցում և Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին է տրամադրում թեկնածուի անձնական գործը.
    2) չեն համապատասխանում, ապա դրանք ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալը, Աշխատակազմն իրավասու անձին տեղեկացնում է այդ մասին՝ առաջարկելով մինչև թեկնածուի առաջադրման ժամկետը լրանալն ուղղել փաստաթղթերում առկա ձևական սխալները, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու դեպքում համալրել այդ ցանկը: Եթե սահմանված ժամկետում թեկնածուի առաջադրման փաստաթղթերը Սահմանադրության կամ օրենքի պահանջներին չեն համապատասխանեցվում, ապա Աշխատակազմն անհապաղ այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահին.
8. Թեկնածուների անձնական գործերն ստանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Կանոնակարգի 136-138-րդ և 141-144-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ Կանոնակարգի 145-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի նախագահը հանդես են գալիս թեկնածուների առաջադրման մասին հայտարարությամբ.
9. Թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև Ազգային ժողովի նիստում տվյալ պաշտոնում ընտրության հարցի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթների ավարտը: