Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 62 Պարտապանի՝ այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածելը. 1. Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա բռնագանձում տարածվում է ընդհանուր կարգով՝ այն առանձնահատկություններով, որոնք սահմանված են սույն հոդվածով։ Սույն հոդվածի իմաստով՝ այլ անձի մոտ գտնվող է համարվում ինչպես ֆիզիկապես տվյալ անձի տիրապետման ներքո գտնվող գույքը, այնպես էլ այն գույքը, որի տիրապետման և տնօրինման հնարավորությունը պայմանավորված է այդ անձի գործողություններով. 2. Պարտապանի գույքը տիրապետող անձինք (պարտապանի կոնտրագենտները) պարտավոր են հարկադիր կատարողի պահանջով հայտնել գույքի վերաբերյալ, դրա նկատմամբ հարկադիր կատարողի հասանելիությունն ապահովող տեղեկություններ և այդ գույքը հանձնել հարկադիր կատարողին։ Այդ պահանջը չկատարվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է իր որոշմամբ առգրավելու պարտապանի գույքը այն տիրապետող անձից, իսկ եթե այդ անձի մոտ պահվում են պարտապանի դրամական միջոցները, ապա համապատասխան չափով դրամական միջոցներ բռնագանձելու նրանից. 3. Եթե պարտապանի՝ այլ անձի մոտ պահվող գույքի նկատմամբ հասանելիություն ապահովելու և դրա վրա բռնագանձում տարածելու համար օրենքով, այլ իրավական ակտով կամ պայմանագրով անհրաժեշտ է որոշակի փաստացի կամ իրավաբանական գործողությունների կատարում պարտապանի կողմից, և եթե հարկադիր կատարողը սույն օրենքի 43-րդ հոդվածի կարգով գործում է պարտապանի անունից, ապա պարտապանի կոնտրագենտը հարկադիր կատարողի պահանջով պարտավոր է կատարել իր և պարտապանի հարաբերություններից բխող գործողություններ. 4. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են անկախ պարտապանի գույքն այլ անձի մոտ գտնվելու իրավական հիմքերի առկայությունից, բացակայությունից կամ դրանց դադարումից։ |