Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 155 Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները. 1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով. 2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հարկադիր կատարման դիմումն ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում. 4. Եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանք կիրառելու մասին որոշումը, ապա դատական ակտով լուծում է նաև նախապես վճարված տուգանքի վերադարձի հարցը. 5. Մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ դատական տուգանք կարող է կիրառվել ոչ ավելի, քան մեկ անգամ: |