Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 394 Պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկներ կամ դրանց համարժեք նյութեր (անալոգ) պատրաստելու նպատակով, պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը. 1. Թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) պատրաստելու նպատակով պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Իրացնելու նպատակով պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) շահադիտական դրդումներով կամ 3) խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով. 4. Պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Կառավարությունը. 5. Պրեկուրսորները կամովին հանձնած և դրանց ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությանը բացահայտելուն աջակցած անձն ազատվում է կամովին հանձնած առարկաների ապօրինի շրջանառության համար սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար: |