FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  122

Այլընտրանքային խափանման միջոցների իրավաչափության առանձնահատկությունները.
1. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը.
2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները.
3. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները կարող է կիրառել`
    1) քննիչը` մինչև մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատախազին հանձնելը.
    2) հսկող դատախազը` մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչից ստանալու պահից մինչև դրանք դատարան հանձնելը.
    3) դատարանը` խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը լուծելիս.
4. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները քննիչը կարող է կիրառել բացառապես հսկող դատախազի համաձայնությամբ.
5. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանգամանքների վերաբերյալ ողջամիտ ենթադրության առկայության դեպքում: