FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

Ֆինանսատնտեսական գործունեության տարեկան աուդիտը.
1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը յուրաքանչյուր տարի պետք է ենթարկվի աուդիտի՝ աուդիտ իրականացնող անձի կողմից: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել Ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող այն չափանիշները, որոնց համապատասխանելու դեպքում աուդիտ իրականացնող անձը կարող է աուդիտորական ծառայություն մատուցել Ընկերությանը.
2. Ընկերության աուդիտ ցանկացած ժամանակ կարող է հրավիրվել խորհրդի կողմից՝ Ընկերության միջոցների հաշվին.
3. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն արտաքին աուդիտն իրականացնող անձի կողմից կարող է իրականացվել նաև Ընկերության՝ քվեարկող բաժնետոմսերի առնվազն 5 տոկոսի սեփականատեր հանդիսացող մասնակիցների պահանջով: Այդ դեպքում աուդիտն իրականացնող անձին ընտրում, նրա հետ պայմանագիր են կնքում, նրա ծառայությունների դիմաց վճարում են աուդիտ պահանջող մասնակիցները: Ընդ որում, սույն մասում նշված անձինք կարող են Ընկերությունից պահանջել իրենց կատարած ծախսերի հատուցում, և Ընկերությունը պարտավոր է հատուցել դրանք, եթե այդ աուդիտն ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ արդարացված է եղել Ընկերության համար.
4. Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացություն կազմելու պարտավորության ամրագրումից, պետք է նախատեսի նաև աուդիտորական հաշվետվության (նամակ Ընկերության ղեկավարության) կազմում.
5. Ընկերությունն աուդիտն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաև իր կողմից Կենտրոնական բանկին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում, տեխնիկական պահուստների, հիմնական տնտեսական նորմատիվների պահանջներին, տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

6. Աուդիտորական ստուգում իրականացնելու ընթացքում Ընկերության ֆինանսական վիճակի` իր կարծիքով էական վատթարացման փաստեր, ինչպես նաև ներքին համակարգերի (այդ թվում՝ ներքին հսկողության համակարգի) թերություններ հայտնաբերելու դեպքում աուդիտն իրականացնող անձը պարտավոր է դրանց մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին: Արտաքին աուդիտի կողմից սույն մասով նշված պարտականությունների կատարումը չի կարող վերջինիս համար որևէ բացասական հետևանք կամ պարտավորություն առաջացնել.
7. Կենտրոնական բանկը կարող է Ընկերությանը պարտադրել չորս ամսվա ընթացքում հրավիրել աուդիտն իրականացնող անձի և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել Ընկերության ֆինանսական հաշվետվությունները և աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը.
8. Աուդիտորի եզրակացությունը և հաշվետվությունն Ընկերությունը Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի մինչև տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը.
9. Կենտրոնական բանկի պահանջով աուդիտն իրականացնող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել Ընկերության աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, նույնիսկ եթե դրանք առևտրային, բանկային, ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմեն: Սույն մասով սահմանված պարտավորությունների չկատարման համար աուդիտն իրականացնող անձը կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն.
10. Ընկերության աուդիտն իրականացնող անձը եզրակացություն է ներկայացնում նաև՝
    1) Ընկերության տեխնիկական պահուստների համարժեքության մասին.
    2) սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված` Ընկերության տնտեսական նորմատիվների պահանջներին համապատասխանության մասին.
    3) Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների տեղաբաշխման` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
    4) Ընկերության ներքին աուդիտի գործունեության, ներքին հսկողության համակարգի` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության մասին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

5) Ընկերության ներքին տեղեկատվական համակարգի առկայության կամ որակի մասին.
    6) Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ամբողջականության ու հավաստիության մասին.
11. Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համատեղ նորմատիվ իրավական ակտերով կարող են աուդիտն իրականացնող անձի համար սահմանվել աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին և բովանդակությանը վերաբերող առավել մանրամասն պահանջներ.
12. Կենտրոնական բանկը կարող է պահանջել աուդիտն իրականացնող անձին տալ լրացուցիչ բացատրություններ և պարզաբանումներ` իր եզրակացության և հաշվետվության վերաբերյալ.
13. Եթե աուդիտորական եզրակացությունը և (կամ) հաշվետվությունը կազմվել են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, կամ աուդիտը չի իրականացվել օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, ապա Կենտրոնական բանկը կարող է չընդունել այն և պահանջել Ընկերության հաշվին աուդիտ իրականացնող այլ անձի կողմից նոր աուդիտ: