Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 515 Ապրանքի վաճառքը` այն գնորդին հասցնելու պայմանով. 1. Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ապրանքը գնորդին հասցնելու պայմանով, վաճառողը պարտավոր է պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքը հասցնել գնորդի նշած վայրը, իսկ եթե ապրանքը հասցնելու վայրը գնորդի կողմից նշված չէ, ապա` քաղաքացի-գնորդի բնակության կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը. 2. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված, ապրանքը գնորդին, իսկ նրա բացակայության դեպքում` ապրանքը տեղ հասցնելը հավաստող անդորրագիր կամ այլ փաստաթուղթ ներկայացնող անձին հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից. 3. Եթե ապրանքը գնորդին հանձնելու համար տեղ հասցնելու ժամանակը պայմանագրով որոշված չէ, ապա ապրանքը պետք է տեղ հասցվի գնորդի պահանջն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում: |