Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 31 «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարումը. 1. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհրդի և գլխավոր դատախազի որոշումներն ընդունվում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 15-ը. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող գույքը դրանց պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ուղղվում է պետական բյուջե. 3. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սկսված ուսուցման ծրագրերը մինչև սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը շարունակում են «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Նշված ժամկետի ավարտից հետո «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ուսուցման ծրագրերը շարունակում է Ակադեմիան՝ Խորհրդի որոշմամբ դրանցում ըստ անհրաժեշտության կատարելով փոփոխություններ: |