FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  55

Հրատարակչի իրավունքը.
1. Հրատարակությունների հրատարակչական ձևավորումների նկատմամբ բացառիկ իրավունքները պատկանում են տվյալ ձևավորումն իրականացրած հրատարակչին.
2. Հրատարակիչն իրավունք ունի արգելելու կամ թույլատրելու երրորդ անձանց իր հրատարակությունների հրատարակչական ձևավորումների վերարտադրությունը.
3. Հրատարակիչը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի.
4. Հրատարակիչը կարող է պայմանագրով այլ անձանց փոխանցել նաև հրատարակչական ձևավորումն օգտագործելու իրավունքը: Պայմանագրում նշվում են օգտագործման ժամկետը, վարձատրության չափն ու վճարման կարգը, տարածքը և այլն.
5. Հրատարակչական ձևավորման նկատմամբ գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։