FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գործունեության դադարեցումը.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի տիրապետման և օգտագործման իրավունքով հանձնված գույքը, ինչպես նաև միջազգային ծրագրերի իրականացման արդյունքով ստացված գույքը, քաղաքացիական ծառայության ինստիտուտների բարեփոխման համար միջազգային դոնոր կազմակերպությունների և (կամ) սեփական միջոցներով իրականացված ուսումնասիրությունների, վերլուծությունների, կազմված ծրագրերի արդյունքները հանձնում է վարչապետի աշխատակազմ, իսկ արխիվային փաստաթղթերը՝ Ազգային արխիվ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության իրականացումից հետո քաղաքացիական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները վեց ամիս ժամկետով գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողության իրականացումից հետո դադարում է քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեությունը: