FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Պարտատերերի ժողովը.
1. Պարտատերերի ժողովին (այսուհետ` ժողով) քվեարկության ձայնի իրավունքով կարող են մասնակցել պարտատերերի առաջին ժողովին ներկայացած բոլոր պարտատերերը: Մնացած պարտատերերը հետագա ժողովներին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով, բացառությամբ առաջին ժողովին չներկայացած, սակայն պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ` սույն հոդվածի հինգերորդ մասի երկրորդ պարբերությունում սահմանված դեպքերի: Եթե պարտատիրոջ պահանջն առարկվել է մասնակի, ապա նա կարող է մասնակցել առաջին ժողովին: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ ձայնը հաշվարկվում է պահանջի չառարկված մասով: Եթե սնանկության գործով առկա է մեկ պարտատեր, ապա ժողովի իրավասությանը վերաբերող հարցերով որոշումները կայացնում է այդ պարտատերը.
2. Ժողովում պարտապանը պարտավոր է պատասխանել կառավարչի և պարտատերերի ցանկացած հարցին` կապված իր ֆինանսատնտեսական գործունեության հետ.
3. Ժողովն անցկացվում է առկա եղանակով՝ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց մեկ վայրում հավաքվելու միջոցով, կամ հեռավար՝ էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով, կամ գրավոր հարցումների եղանակով: Ժողովը հրավիրում և նախագահում է կառավարիչը, բացառությամբ 29-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետով նախատեսված դեպքերի: Այն դեպքում, երբ պարտատերերի ժողովը հեռավար եղանակով անցկացնելու վերաբերյալ ներկայացվում է առարկություն, ապա ժողովն անցկացվում է առկա եղանակով: Հեռավար՝ էլեկտրոնային կապի այլ միջոցների օգտագործմամբ, ժողովի արձանագրությունը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը կարող են կազմվել և ներկայացվել էլեկտրոնային տարբերակով: Ժողովի մասնակիցների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային ստորագրության առկայությամբ, իսկ այլ փաստաթղթերը` սկանավորված տարբերակով.
4. Ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
    ա) ֆինանսական առողջացման ծրագրին հավանություն տալը և ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման մասին դատարանին առաջարկություն ներկայացնելը.
    բ) պարտատերերի խորհրդի կազմի հաստատումը և խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

գ) իր կանոնակարգի ընդունումը.
    դ) սույն օրենքով ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված այլ որոշումների ընդունումը.
5. Ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին (պարտատիրոջը), որը բաշխվում է նրանց միջև` իրենց հաստատված և գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն: Առաջին ժողովին չներկայացած և պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատիրոջ կողմից հետագա ժողովներին ներկայանալու դեպքում համապատասխան ժողովում ձայների 100 տոկոսը պատկանում է առաջին ժողովին ներկայացած պարտատերերին և այդ պարտատիրոջը` նրանց պահանջներին համամասնորեն: Պարտատիրոջ (պարտատերերի) քվեարկության ձայնի իրավունքը պահպանվում է չբավարարված պահանջի մասով: Եթե քվեարկության ձայնի իրավունք ունեցող պարտատիրոջ պահանջը լրիվ բավարարվել է, ապա պարտատերը կորցնում է քվեարկության ձայնի իրավունքը: Այդ դեպքում ժողովի ձայների 100 տոկոսը պատկանում է սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններում նշված չբավարարված պահանջներով պարտատերերին, որը նրանց միջև բաշխվում է նրանց հաստատված կամ գրանցամատյանում հաշվառված պահանջներին համամասնորեն.
6. Առաջին ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման դեպքում ժողովն իրավասու է` անկախ դրանում ներկայացված պարտատերերի (պարտատիրոջ) ձայների քանակից: Հետագա ժողովներն իրավասու են, եթե դրանց մասնակցում են քվեարկության իրավունք տվող ձայների պարզ մեծամասնություն ունեցող պարտատերերը (պարտատերը).
7. Ժողովի նիստերն արձանագրվում են: Ժողովի արձանագրությունն ստորագրում է կառավարիչը, և դրա մեկ օրինակը ժողովի անցկացման հաջորդ օրը ներկայացվում է դատարան.
8. Ժողովի արձանագրությանը կցվում են`
    ա) ժողովի անցկացման օրվա դրությամբ պարտատերերի պահանջների գրանցամատյանը (միայն առաջին ժողովի արձանագրության).
    բ) ժողովի մասնակիցների գրանցման թերթիկները.
    գ) քվեաթերթիկները.
    դ) ժողովի մասնակիցների լիազորագրերը կամ լիազորությունները հավաստող այլ փաստաթղթեր.
    ե) ժողովի մասնակիցների կողմից ժողովի քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.
    զ) ժողովի անցկացման վայրի և ժամանակի մասին պարտատերերի պատշաճ ծանուցումը հավաստող ապացույցները.