FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  82.1

Համայնքի տարեկան աշխատանքային պլանը.
1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը համայնքի ծրագրային այն փաստաթուղթն է, որը սահմանում է տվյալ տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամ նրանց մասնակցությամբ համայնքում իրականացվող բոլոր ծրագրերը և միջոցառումները.
2. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը մշակվում և հաստատվում է համայնքի ավագանու կողմից հաստատված հնգամյա զարգացման ծրագրի հիման վրա՝ տվյալ տարվա ընթացքում համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական և այլ ծրագրերի ու միջոցառումների պլանավորման, իրականացման և վերահսկման գործընթացներն առավել նպատակային և արդյունքահենք կազմակերպելու համար.
3. Համայնքի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկվում են համայնքում իրականացվող համայնքի բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող, ինչպես նաև ֆինանսավորում չպահանջող բոլոր ծրագրերը, այդ թվում՝ համայնքի ենթակառուցվածքների պահպանման, շահագործման և զարգացման, համայնքային ծառայությունների մատուցման, հիմնական միջոցների կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներդրումային, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի աջակցությամբ և այլ ծրագրեր.
4. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը կազմելու նպատակով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում և տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը.
5. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը սահմանում է տարեկան աշխատանքային պլանի կազմման իրավական հիմքերն ու կառուցակարգերը, մասնակցության մեխանիզմները, մշտադիտարկման և գնահատման համակարգերը (այդ թվում՝ ցուցանիշներն ու դրանց բնութագրիչները, տեսակները), հաշվետվողականությունը և այլն.
6. Համայնքի ղեկավարը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով: