Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա այլ պետության հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացը. 1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստացվում է ծանուցում Հայաստանի Հանրապետության վրա անդրսահմանային ազդեցություն առաջացնելու հնարավորություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ, և ստացողը լիազոր մարմինը չէ, ապա ծանուցումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այն ուղարկվում է լիազոր մարմին. 2. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկում է ծագման պետության համապատասխան լիազոր մարմնին ծանուցումն ստանալու և անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացին մասնակցելու կամ չմասնակցելու իր մտադրության մասին` ծանուցման մեջ նշված ժամկետում և կարգով. 3. Եթե ծանուցման մեջ պատասխան տալու ժամկետ ամրագրված չէ, ապա լիազոր մարմինը ծանուցող երկրին պատասխանում է ծանուցումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում. 4. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա լիազոր մարմինը ծանուցման քննարկումն ապահովում է՝ առաջնորդվելով սույն օրենքի պահանջներով. 5. Եթե լիազոր մարմինը որոշում է ընդունել մասնակցելու անդրսահմանային գործընթացին, ապա ՇՄԱԳ-ն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջները, միաժամանակ տեղեկացնելով ծագման պետության լիազոր մարմնին սույն օրենքի պահանջների, ներառյալ ՇՄԱԳ փաստաթղթերի թարգմանության, շահագրգիռ հանրության մասնակցության ապահովման և սույն օրենքով պահանջվող այլ ծախսերի համար նրա կողմից անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու մասին. 6. Լիազոր մարմինը ծագման պետության համապատասխան լիազոր մարմնի հետ համաձայնեցնում է անհրաժեշտ փաստաթղթերի ծավալն ու բովանդակությունը, հնարավոր անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման ձևն ու ընթացակարգը, ազդեցության կանխման կամ նվազեցման միջոցները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 7. Եթե Հայաստանի Հանրապետության երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրերով կամ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն այլ բան նախատեսված չէ, ապա լիազոր մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո սույն օրենքով ու իրավական այլ ակտերով սահմանված կարգով ապահովում է փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց քննարկումը և Կառավարության հաստատած պետական փորձաքննական եզրակացությունն ուղարկում է ծանուցող երկիր. 8. Եթե լիազոր մարմինը տեղեկացված է եղել այլ երկրի տարածքում հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության մասին, որը կարող է անդրսահմանային ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի վրա, և դրա վերաբերյալ տվյալ երկրից ծանուցում չի ստացվել, ապա լիազոր մարմինը, դրա մասին նախապես տեղեկացնելով Կառավարությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմում է տվյալ երկրի համապատասխան լիազորված պետական մարմին` հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի վերաբերյալ ծանուցում ստանալու նպատակով: |