FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Հայրության ճանաչման պետական գրանցման կարգը.
1. Հայրության ճանաչման պետական գրանցումը կատարվում է դիմումը և սույն օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու նույն աշխատանքային օրը.
2. Հայրության ճանաչման ակտային գրանցման հիման վրա երեխայի ծննդի ակտային գրանցման մեջ սույն օրենքով սահմանված կարգով կատարվում են այն բոլոր տվյալների փոփոխությունները, որոնք բխում են հայրության ճանաչման ակտային գրանցման տվյալներից.
3. Երեխայի հայրության ճանաչման պետական գրանցման տեղեկությունները էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով անհապաղ փոխանցվում են սոցիալական ծառայություններ տրամադրող մարմին.
4. Եթե երեխայի ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, ապա հայրության ճանաչման պետական գրանցումը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության գրանցած ծննդյան ակտային գրանցման հիման վրա կատարված հայրության ճանաչման պետական գրանցման դեպքում դիմողին տրամադրվում է հայրության ճանաչման վկայական, և կատարված հայրության ճանաչման պետական գրանցման մասին հաղորդվում է երեխայի ծննդի ակտային գրանցման վայր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: