Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 129 Մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը, դադարեցնելը, կասեցնելը և վերականգնելը. 1. Մաքսային ընթացակարգերի գործողությունը պետք է ավարտվի սույն Օրենսգրքով, իսկ եթե դա նախատեսված է սույն Օրենսգրքով, ապա Հանձնաժողովի կողմից կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում. 2. Մաքսային ընթացակարգի գործողությունը համարվում է ավարտված մինչև մաքսային մարմնի կողմից սահմանված՝ մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, եթե մաքսային հայտարարագիրը, որը ներկայացվել է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար՝ այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, գրանցված է մաքսային մարմնի կողմից մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար նախատեսված ժամկետում՝ բացառությամբ այն դեպքի, երբ մաքսային մարմինը մերժել է ապրանքների բացթողումը հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան, կամ մաքսային հայտարարագիրը հետ է կանչվել սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան. 3. Մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդիսացող անձի լուծարման դեպքում անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել սույն Օրենսգրքով նախատեսված ժամկետից տարբերվող ժամկետ, որը լրանալուց առաջ մաքսային ընթացակարգի գործողությունը պետք է ավարտվի, ինչպես նաև կարող են սահմանվել անձինք, որոնց վերապահվում է մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու պարտականությունը. 4. Մաքսային ընթացակարգերի գործողությունը դադարում է սույն Օրենսգրքով, իսկ եթե դա նախատեսված է սույն Օրենսգրքով՝ Հանձնաժողովի կողմից կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում. 5. Սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում այն մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որի գործողությունը դադարել է, ինչպես նաև այդ մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում ստացված (գոյացած), պատրաստված (ստացված) ապրանքները արգելապահվում են մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 129 6. Այն մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, որի գործողությունը դադարել է, ինչպես նաև այդ մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում ստացված (գոյացած), պատրաստված (ստացված) ապրանքները, որոնք արգելանքի չեն վերցվել (չեն արգելապահվել) մաքսային մարմինների կողմից՝ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան, ենթակա են հանձնման ժամանակավոր պահպանման՝ սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան. 7. Միության մաքսային տարածքում գտնվող օտարերկրյա ապրանքները, որոնց նկատմամբ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, Միության մաքսային տարածքում հետագայում գտնվելու և օգտագործվելու համար կամ Միության մաքսային տարածքից արտահանվելու համար ենթակա են ձևակերպման այն մաքսային ընթացակարգերով, որոնք կիրառելի են օտարերկրյա ապրանքների մասով՝ բացառությամբ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ապրանքները, որոնք ստացվել (գոյացել), պատրաստվել (ստացվել) են այն մաքսային ընթացակարգերի կիրառման շրջանակներում, որոնց գործողությունը դադարել է, Միության մաքսային տարածքում հետագայում գտնվելու և օգտագործվելու, Միության մաքսային տարածքից արտահանվելու կամ այդ տարածք ներմուծվելու համար ենթակա են ձևակերպման այդ ապրանքների մասով կիրառելի մաքսային ընթացակարգերով՝ կախված կարգավիճակից, որը դրանք ձեռք են բերել մաքսային ընթացակարգերի գործողության ընթացքում՝ բացառությամբ սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերի: Միության մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքները, որոնց նկատմամբ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարել է, հետագայում Միության մաքսային տարածքից դուրս գտնվելու համար ենթակա են ձևակերպման Միության ապրանքների մասով կիրառելի մաքսային ընթացակարգերով, իսկ Միության մաքսային տարածք ներմուծվելու համար՝ օտարերկրյա ապրանքների մասով կիրառելի մաքսային ընթացակարգերով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 129 8. Սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս մաքսային ընթացակարգերի գործողությունը դադարելուց հետո այդպիսի ապրանքների նկատմամբ կիրառվում են սույն Օրենսգրքի դրույթները՝ առանց հաշվի առնելու մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման և վճարման՝ սույն Օրենսգրքով նախատեսված առանձնահատկությունները, որոնք կիրառվում են համապատասխան մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու համար ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 226-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկությունների. 9. Մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է կասեցվել մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կամ այդպիսի ապրանքների վերամշակումից ստացված արտադրանքը այլ մաքսային ընթացակարգով ձևակերպելու միջոցով, ինչպես նաև սույն Օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում: Մաքսային ընթացակարգերը, որոնք կիրառվում են այլ մաքսային ընթացակարգերի գործողության կասեցման համար, ինչպես նաև այն դեպքերը, երբ մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է կասեցվել, սահմանվում են սույն Օրենսգրքով, իսկ եթե դա նախատեսված է սույն Օրենսգրքով՝ Հանձնաժողովի կողմից: Սահմանված դեպքերում մաքսային ընթացակարգերի գործողության կասեցման և վերականգնման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: |