FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Սակագների կարգավորումը.
1. Կարգավորողը սահմանում է ծառայությունների մատուցման մեջ գերիշխողների կողմից մատուցվող` կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները և կարգավորում դրանք.
2. Կարգավորողն իրավասու է կարգավորել ծառայությունների մատուցման մեջ ոչ գերիշխողների կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները, եթե նման կարգավորումն անհրաժեշտ է մրցակցությունը և հանրային շահերը պաշտպանելու համար: Սակայն Կարգավորողն իրավասու չէ կարգավորել ինտերնետային ծառայություններ մատուցողի կողմից ինտերնետ հասանելիության դիմաց գանձվող սակագները.
3. Կարգավորողը կարգավորում է ծառայությունների մատուցման մեջ ոչ գերիշխողների կողմից հանրությանը մատուցվող համընդհանուր ծառայությունների սակագները.
4. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները կարգավորելիս Կարգավորողը պարտավոր է առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներից պահանջել և խրախուսել սակագների վերանայում, որպեսզի սակագները առավելագույնս մոտեցվեն փաստացի ծախսերին.
5. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման սակագները կարգավորելիս Կարգավորողը կարող է սույն հոդվածի առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողներից պահանջել ներկայացնելու իրենց կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների պայմանները և սակագները հիմնավորող տեղեկատվություն.
6. Կարգավորողը պարտավոր է իր հայեցողությամբ ընտրել սակագների կարգավորման մեթոդները, որոնք կիրառելի են սույն հոդվածի առաջին-երրորդ մասերով կարգավորման ենթակա ծառայություններ մատուցողների նկատմամբ: Կարգավորողն իրավասու է սահմանել ծառայությունների համար գանձվող առավելագույն սակագները: