Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 14
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 Ավելացված արժեքի հարկից ազատված գործարքներն ու գործառնությունները. 1. ԱԱՀ-ից ազատելը Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ չհաշվարկելն է. 2. ԱԱՀ-ից ազատվում են Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հետևյալ գործարքներն ու գործառնությունները. 1) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ. 2) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը. 3) Կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքների կատարումը. 4) հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում աշխատանքների կատարումը: Սույն կետով սահմանված արտոնության կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը. 5) հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության և գիտության բնագավառում Կառավարության լիազոր մարմնի ճանաչած, երաշխավորած և Կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին մասնակցության իրավունքի տրամադրումը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 6) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաների կամ հաշմանդամություն ունեցող անձանց (երեխաների) խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցումը, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը. 7) հասարակական, բարեգործական և կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը, աշխատանքների անհատույց կատարումը և (կամ) ծառայությունների անհատույց մատուցումը. 8) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների օտարումը. 9) կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 10) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների ներմուծումը, ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը՝ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Կառավարության լիազոր մարմինը. 11) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, մասնավորապես հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բժշկական խորհրդատվության, բուժական, վերականգնողական, բժշկական փորձաքննության անցկացման ծառայությունների մատուցումը. 12) դոնորային արյան և դրա բաղադրամասերի, մայրական կաթի, աջակցող միջոցների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտների պատրաստած ապրանքների օտարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը. 13) պետության կամ համայնքի կողմից կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը. 14) բռնագրավման կամ նվիրատվության ձևով ապրանքի մատակարարումը պետությանը: Սույն կետը չի տարածվում բռնագանձման ձևով պետությանը ապրանքի մատակարարման գործարքների վրա, որոնց դեպքում ապրանքի մատակարարման գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման Օրենսգրքով սահմանված կարգով. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 15) հողամասից կամովին հրաժարվելու դեպքում սեփականության իրավունքով պատկանող հողամասի օտարումը համայնքին կամ պետությանը. 16) հողամասի կամ այլ անշարժ գույքի փոխանակությունը, եթե այդ գործարքի կողմ են հանդիսանում պետությունը և (կամ) համայնքը. 17) սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Սույն կետում նշված մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը սահմանում է Կառավարությունը. 18) պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այն ծառայությունների մատուցումը, որոնց համար օրենքով սահմանված է պետական տուրքի և (կամ) տեղական տուրքի վճարում, ինչպես նաև պետական մարմինների և (կամ) համայնքային կառավարչական հիմնարկների կողմից ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումն այն մասով, որից հասույթը հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին: Սույն կետի կիրառության իմաստով՝ հասույթի կամ դրա մի մասի հաշվեգրումը պետական կամ համայնքների բյուջեների օգտին պետք է հիմնավորվի դրանց համապատասխան գանձապետական հաշվին փոխանցմամբ. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 19) կոնցեսիոների (օպերատորի) կողմից Կառավարության սահմանած չափանիշների համաձայն Կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագիր որակված գործարքի պայմանների շրջանակներում կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի՝ կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) օտարումը, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը: Սույն կետի կիրառության իմաստով՝ ա. կոնցեդենտ (շնորհատու) է համարվում պետական կամ համայնքային մարմինը, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով, բ. կոնցեսիոներ (օպերատոր) է համարվում ռեզիդենտ կազմակերպությունը, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով, և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում. 20) ԱՏԳ ԱԱ 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, ԱՏԳ ԱԱ 31-րդ խմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, ԱՏԳ ԱԱ 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, ԱՏԳ ԱԱ 0106 41 000 ծածկագրին դասվող մեղուների, ԱՏԳ ԱԱ 0106 49 000 ծածկագրին դասվող՝ գիտահետազոտական նպատակների կամ բույսերի պաշտպանության համար օգտակար միջատների, ԱՏԳ ԱԱ 1404 90 000 8 ծածկագրին դասվող` բույսերի աճեցման համար նախատեսված կոկոսի (հնդկընկույզի) մանրաթելի հիմքով սուբստրատների, ԱՏԳ ԱԱ 9406 90 310 0 ծածկագրերին դասվող ջերմոցների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմերի և տնկանյութի օտարումը. 21) անմիջական արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված՝ ԱՏԳ ԱԱ 5701 10, 5702 10 000 0 ծածկագրերին դասվող ձեռագործ գորգերի օտարումը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 22) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի օտարումը. 23) ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և ազատ տնտեսական գոտու շահագործողի համար աշխատանքների կատարումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը. 24) թերթերի և ամսագրերի օտարումը. 25) Կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը. 26) թանկարժեք մետաղների (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական և այլ իրերի), ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված՝ ԱՏԳ ԱԱ 7106, 7108, 7109 00 000 0, 7110, 7113, 7115 ծածկագրերին դասվող ոսկերչական նշանակության կիսապատրաստուկների օտարումը. 27) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից այն ծխախոտի արտադրանքի օտարումը, որի առավելագույն մանրածախ գինը Կառավարության սահմանած կարգով ենթակա է ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշման. 28) Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի օտարումը. 29) խաղատների գործունեության կազմակերպումը. 30) շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 31) ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում տվյալ ապրանքի հետ կապված սպասարկման ծառայությունների անհատույց մատուցումը, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց լրակազմող տարրերի փոխարինման նպատակով ապրանքի անհատույց մատակարարումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների արժեքում: Սույն կետը կարող է կիրառվել այն դեպքում, երբ կնքված պայմանագրի պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածով սահմանված` հրապարակային պայմանագրերին ներկայացվող պահանջներին: Այն դեպքերում, երբ ապրանքի մատակարարման հրապարակային պայմանագրով նախատեսվում է այլ ապրանքների մատակարարում և (կամ) ծառայությունների մատուցում, ապա հրապարակային պայմանագրով մատակարարվող ապրանքի արժեքում այլ ապրանքների և (կամ) ծառայությունների արժեքը ներառելու փաստը պետք է հիմնավորվի հաշվապահական հաշվառման մեջ կիրառվող սկզբնական հաշվառման փաստաթղթերով և ԱԱՀ վճարողի կողմից հաստատված փաստաթղթերով (հրաման, հաստատված ինքնարժեքի հաշվարկ և այլն). 32) կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմասի կամ փայի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը. 33) օրենքով սահմանված կարգով իրականացվող՝ կազմակերպության վերակազմակերպման շրջանակներում ապրանքի մատակարարումը և (կամ) ծառայության մատուցումը. 34) սեփականաշնորհման կամ ապապետականացման գործարքների շրջանակներում ապրանքի մատակարարումը. 35) Հայաստանի Հանրապետության տարածք մշակութային արժեքների ներմուծումը. 36) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով (բացառությամբ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների նկատմամբ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգի կիրառման դեպքերի) արտահանված ապրանքների մատակարարումը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 37) օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ունեցող հարկ վճարողի կամ Կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների խմբի կողմից ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծումը, եթե այդ ապրանքները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված ապրանքները ներմուծման օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում արտահանվում են (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններ). 38) Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով ԵՏՄ անդամ չհամարվող պետություն արտահանված կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված սև և գունավոր մետաղների ջարդոնի մատակարարումը. 39) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրենց անձնական գույքի օտարման գործարքները. 40) անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին պատկանող՝ ժառանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը. 41) Հայաստանի Հանրապետություն ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը. 42) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց կողմից «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը. 43) օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ իրենց անձնական օգտագործման ապրանքի ներմուծումը. 44) ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների, ներառյալ՝ դրանց հետ կապված՝ ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից ծառայությունների մատուցումը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 45) կենսաթոշակային ապահովման ծառայությունների, ներառյալ՝ դրանց հետ կապված՝ միջնորդների և գործակալների կողմից ծառայությունների մատուցումը. 46) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով նախաձեռնողի կողմից ակտիվների օտարումն արժեթղթավորման հիմնադրամին կամ վաճառողին, վաճառողի կողմից ակտիվների օտարումն արժեթղթավորման հիմնադրամին, «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նախաձեռնողի կողմից արժեթղթավորման հիմնադրամից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ ակտիվների փոխանակումը, ինչպես նաև ակտիվների օտարումը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված արժեթղթավորման ֆոնդին, արժեթղթավորման ֆոնդին ակտիվն օտարած անձի կողմից արժեթղթավորման ֆոնդից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման ֆոնդի հետ ակտիվների փոխանակումը. 47) բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև սույն կետով սահմանված դեպքերում՝ այլ հարկ վճարողների կողմից հետևյալ ֆինանսական գործարքների ու գործառնությունների կատարումը. ա. ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունման, բանկային և այլ հաշիվների բացման, վարման ու սպասարկման ծառայությունների, այդ թվում՝ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, բ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից վարկերի կամ փոխառությունների կամ գույքի լիզինգով (տարատեսակներով) տրամադրման, այդ թվում` պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման ու ֆակտորինգային այլ ծառայությունների մատուցումը, գ. երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրման, ակրեդիտիվների բացման ծառայությունների մատուցումը, դ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արժեթղթերի օտարումը, արժեթղթերի ի պահ ընդունման և հաշվառման ծառայությունների մատուցումը, |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 64 ե. մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, փոխանցման, զիջման կամ սպասարկման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև այլ հարկ վճարողների կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը, զ. բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) օտարումը և (կամ) փոխանակումը հայկական դրամի հետ, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ կերպ օտարումը և այդ գործարքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը, բացառությամբ այն վճարումների, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը Օրենսգրքի համաձայն ենթակա է ԱԱՀ-ով հարկման, է. կանխիկի տրամադրման ծառայությունների մատուցումը, ը. բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների և այլ հարկ վճարողների կողմից ներդրումային ֆոնդի կառավարման, ներառյալ` իր կողմից կառավարվող (այդ թվում` պատվիրակման արդյունքում) ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) ծառայությունների մատուցումը, թ. ներդրումային ֆոնդի պահառության ծառայության մատուցումը, ժ. արժեթղթերի հավատարմագրային կառավարման ծառայության մատուցումը, ժա. բանկային ոսկու օտարումը, բանկային ոսկով արտահայտված հաշիվների բացման ու վարման, դրանցով այլ գործառնությունների կատարման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների օտարումը, |