FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  451

Օրենսգրքի 6-րդ բաժնին վերաբերող անցումային հարկային հարաբերությունների կարգավորումը.
1. 2017 թվականի ընթացքում շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկվում և կատարվում են մինչև 2017 թվականի համապատասխան եռամսյակների վերջին ամսվա 15-ը ներառյալ: Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած եռամսյակների ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազան հաշվարկվում է՝ հիմք ընդունելով այդ եռամսյակների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաները (ամսական ԱԱՀ վճարող համարվողների դեպքում՝ այդ եռամսյակներում ներառված ամիսների համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի ամսական հաշվարկներում արտացոլված՝ ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների հանրագումարը).
2. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով շահութահարկի կանխավճարներն առաջին անգամ հաշվարկում և վճարում են 2018 թվականի համար: Մինչև 2017 թվականի շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև 2017 թվականի համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) սույն մասում նշված հարկ վճարողները շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում են 2017 թվականի վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով: 2017 թվականի շահութահարկի գումարը հաշվարկելուց (շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց) հետո Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առաջին անգամ կանխավճարի կատարման ժամանակ կատարվում է մինչև շահութահարկի հաշվարկի ներկայացումը՝ 2018 թվականի ընթացքում, կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճող հանրագումարով և Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափերով:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  451

1) սկզբնական արժեքների և համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների տարբերությունները ՝ հաշվի առած նաև 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը և օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները համարվում են համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով սկզբնական արժեքներ.
    2) Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով համապատասխան խմբերի ամորտիզացիոն ժամկետների և համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների փաստացի կատարման ժամկետների տարբերությունները համարվում են համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ.
5.1. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառության իմաստով՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարված ծախսերը որպես կապիտալ կամ ընթացիկ բնույթի ծախսեր դասակարգելու և հաշվառելու նպատակով սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի դրույթները կիրառելի չեն.
6. 2017 թվականի համար հարկային գործակալների ոչ ռեզիդենտի շահութահարկի ամսական վճարումների վերջնաժամկետը սահմանվում է 2018 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  451

7. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ վճարված և փաստացի շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները հաշվանցվում են 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի տվյալ հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի կանխավճարների գումարները գերազանցող փաստացի շահութահարկի գումարներից:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  451

3. Անհատ ձեռնարկատերերը և նոտարները Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով շահութահարկի կանխավճարներն առաջին անգամ հաշվարկում և վճարում են 2018 թվականի առաջին եռամսյակի համար՝ նախորդ հարկային տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի փոխարեն հիմք ընդունելով 2017 թվականի հարկային տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտային հարկի գումարը: Մինչև 2017 թվականի եկամտային հարկի գումարի հաշվարկումը (մինչև 2017 թվականի համար տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) սույն մասում նշված հարկ վճարողները շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում են 2017 թվականի եկամտային հարկի վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով: 2017 թվականի եկամտային հարկի գումարը հաշվարկելուց (տարեկան եկամուտների մասին հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց) հետո Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով առաջին անգամ կանխավճարի կատարման ժամանակ կատարվում է մինչև տարեկան եկամուտների մասին հաշվարկի ներկայացումը՝ 2018 թվականի ընթացքում, կատարված կանխավճարների գումարների ճշտում` հարկային տարվա սկզբից աճող հանրագումարով և Օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափերով.
4. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով՝
    1) 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքները Օրենսգրքի ընդունումից հետո համարվում են համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով սկզբնական արժեքներ.
    2) 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ մնացորդային ամորտիզացիոն ժամանակահատվածները Օրենսգրքի ընդունումից հետո համարվում են համապատասխան հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով ամորտիզացիոն նվազագույն ժամկետներ.
5. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարների հաշվարկման նպատակով՝