FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը, պաշտոնատար անձին (պաշտոնատար անձի ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով.
2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվածների այրիներին և ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը: Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները: Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն և ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: 12. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին նշանակված կենսաթոշակը համարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝
    1) 11-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է առնվազն 20 օրացուցային տարի,
    2) 13-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է 20 օրացուցային տարվանից պակաս:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

13. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-11-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձանց՝ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով` հիմք ընդունելով ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափը և հավելավճարի չափը։ Այս դեպքում, եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Սույն մասի համաձայն՝ կենսաթոշակները հաշվարկվում են՝
    1) կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի առկայության դեպքում՝ անկախ կենսաթոշակառուի գրավոր դիմում ներկայացնելու հանգամանքից՝ 2022 թվականի հունիսի 1-ից,
    2) կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի բացակայության դեպքում՝ գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը ներկայացնելու դեպքում՝ 2022 թվականի հունիսի 1-ից, նշված ժամկետից հետո ներկայացնելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

14. Դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձինք, որոնք 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և չունեն սույն օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, հաշվառվելու համար պարտավոր են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը գրավոր դիմել կենսաթոշակ նշանակող մարմին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր: Սույն մասում նշված՝ մասնագիտական աշխատանքային ստաժը հաշվարկելու կարգը (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը: Սահմանային տարիքը լրանալու կամ անձնական դիմումի հիման վրա զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում սույն մասում նշված անձանց կենսաթոշակը հաշվարկվում է ազատվելու օրվա դրությամբ ունեցած մասնագիտական աշխատանքային ստաժով՝ Կառավարության սահմանած կարգով։ Այս դեպքում, եթե սույն մասի համաձայն հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով.
15. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը հաշվառվելու համար կենսաթոշակ նշանակող մարմին չդիմելու և չհաշվառվելու դեպքում սույն հոդվածի 14-րդ մասում նշված անձանց կենսաթոշակը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով.
16. Եթե 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ անձն ունի սույն օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, ապա 2022 թվականի մայիսի 1-ից հետո նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն.
17. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նշված՝ պաշտոններ զբաղեցրած անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա, եթե այդ պաշտոնատար անձինք խեղում ստացել են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

18. Սույն օրենքով կենսաթոշակ նշանակվում է նաև պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին, որն այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ և բավարարում է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պայմանները: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի համաձայն հաշվառված անձանց, որոնց կենսաթոշակի չափը հաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով.
19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոնից, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի չափը, սույն հոդվածի 18-րդ մասի համաձայն, սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկելիս հիմք են ընդունվում սույն մասում նշված ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարը.
20. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը նշանակված կենսաթոշակները, սույն հոդվածի 18-րդ մասով նշանակված կենսաթոշակները համարվում են սույն օրենքով նշանակված կենսաթոշակներ.
21. Եթե կենսաթոշակառուի կենսաթոշակը հաշվարկվել է սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, իսկ կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

22. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված երաշխիքը Հաշվեքննիչ պալատի նախագահի ու անդամների, ինչպես նաև պաշտոնաթող Ազգային ժողովի վերահսկիչ պալատի և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահների նկատմամբ կիրառվում է՝ օգտագործելով 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 1-ին հավելվածով Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամի համար նախատեսված գործակիցները: 2014 թ. փետրվարի 13 Երևան ՀՕ-1-Ն Հավելված 1 «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված պաշտոնների 1. Պետական քաղաքական պաշտոններ՝
    1) Հանրապետության նախագահի պաշտոն 2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն 3) վարչապետի պաշտոն 4) փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն 5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն 6) նախարարի պաշտոն 7) նախարարի տեղակալի պաշտոն 2. Անկախ պետական մարմինների անդամների պաշտոններ՝
    1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն 2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն 3) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն 4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն 3. Պետական վարչական պաշտոններ՝
    1) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 2) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 4) Կադաստրի կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 5) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 6) Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 7) Վիճակագրական կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 8) Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 9) Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

10) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 11) Կրթության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 12) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 13) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 14) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 15) Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 15.1) Արտաքին հետախուզության ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն 16) Ոստիկանության պետի պաշտոն 17) Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն 18) Պետական պահպանության ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոն 19) վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոն 20) մարզպետի և նրա տեղակալի պաշտոն 21) Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոն 22) Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոն 23) գլխավոր ռազմական տեսուչի և նրա տեղակալի պաշտոն 24) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի պաշտոն 25) Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոն 26) Պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոն 27) Փրկարար ծառայության տնօրենի պաշտոն 28) Միասնական սոցիալական ծառայության ղեկավարի պաշտոն 29) Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոն 30) Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոն 31) Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոն 32) Գիտության կոմիտեի ղեկավարի պաշտոն 33) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոն 34) Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոն 35) զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն 36) Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավարի պաշտոն 37) Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոն 38) Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոն 39) Անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոն 40) Լեզվի կոմիտեի ղեկավարի պաշտոն 4. Ինքնավար պաշտոններ՝
    1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն 2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն 3) ինքնավար մարմնի անդամի պաշտոն 4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն 5) Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

6) գլխավոր դատախազի և նրա տեղակալի պաշտոն 7) Երևան քաղաքի դատախազի պաշտոն 8) մարզի դատախազի պաշտոն 9) կայազորի զինվորական դատախազի պաշտոն 10) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն 11) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն 13) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոն 5. Հայեցողական պաշտոններ՝
    1) հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն 2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ 3) վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ 4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ