FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  435

9) լիազորված տնտեսական օպերատորի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանման համար նախատեսված՝ սեփականության իրավունքով, տնտեսավարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) բացակայությունը, եթե այդպիսի պահանջների պահպանումը լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանն էր.
    10) Հանձնաժողովի կողմից սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան սահմանված՝ լիազորված տնտեսական օպերատորի կառույցներին, շինություններին (շինության մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին), տրանսպորտային միջոցներին, աշխատողներին ներկայացվող պահանջները չպահպանելը, եթե այդպիսի պահանջների պահպանումը լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանն էր.
    11) առնվազն մեկ անդամ պետությունում լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ վարչական իրավախախտման գործ հարուցելը (վարչական վարույթ սկսելը) իրավախախտման մասին վկայող փաստերով, որոնց կատարման համար պատասխանատվության ենթարկելն անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես վկայականի գործողության կասեցման հիմք.
    12) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձանց բաժնետերերը հանդիսացող, բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսն ունեցող, այդ իրավաբանական անձանց հիմնադիրները (մասնակիցները), ղեկավարները, գլխավոր հաշվապահները հանդիսացող՝ անդամ պետությունների ֆիզիկական անձանց նկատմամբ ցանկացած անդամ պետությունում քրեական գործի հարուցումը այն հանցագործությունների կամ քրեական իրավախախտումների կատարման մասին վկայող փաստերով, որոնց վարույթը վերապահված է մաքսային և այլ պետական մարմիններին, և որոնց կատարման համար պատասխանատվության ենթարկելը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես վկայականի գործողության կասեցման հիմք.
2. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են վկայականի գործողությունը կասեցնելու համար սահմանվել լրացուցիչ հիմքեր:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  435

8. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից լիազորված տնտեսական օպերատորին հանելու համար հիմքերն են՝
    1) լիազորված տնտեսական օպերատորի դիմումը՝ իրեն լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու մասին.
    2) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձը լուծարելը.
    3) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձը վերակազմակերպելը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի.
    4) լիազորված տնտեսական օպերատորի կողմից վկայականի գործողության կասեցման մասին ծանուցումն ստանալու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում այն պատճառների վերացումը չհաստատելը, որոնց հետ կապված, կասեցվել էր վկայականի գործողությունը.
    5) դատարանի կամ այլ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ այն վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելը, որի կատարման համար պատասխանատվության ենթարկելը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից լիազորված տնտեսական օպերատորին հանելու համար հիմք.
    6) այնպիսի հանցագործություն (քրեական իրավախախտում) կատարելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելը, որի կատարման համար պատասխանատվության ենթարկելը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված է որպես լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից լիազորված տնտեսական օպերատորին հանելու համար հիմք.
    7) սույն Օրենսգրքի 442-րդ հոդվածով նախատեսված՝ լիազորված տնտեսական օպերատորի պարտավորություններն օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ չկատարելը.
9. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ հիմքեր լիազորված տնտեսական օպերատորին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու համար:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  435

10. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել պայմաններ, որոնց դեպքում վկայականի գործողությունը սույն հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետով նախատեսված հիմքով չի կասեցվում մաքսային մարմնի կողմից կամ իրավաբանական անձին, սույն հոդվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքերով, չեն հանում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից.
11. Մաքսային մարմինը, սույն հոդվածի 8-րդ կետով նախատեսված հիմքերի առաջացման կամ դրանց մասին տեղեկատվության ստացման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին.
12. Սույն հոդվածի 8-րդ կետի 4-7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով լիազորված տնտեսական օպերատորին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու դեպքում՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու մասին դիմում կարելի է ներկայացնել լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից այդ անձին հանելու օրվանից մեկ տարին լրանալուց հետո.
13. Մաքսային մարմինը, լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, դրա մասին ծանուցում է լիազորված տնտեսական օպերատորին՝ նշելով հանելու համար հիմքերը, ինչպես նաև դրա մասին տեղեկատվությունը հայտնում է իր անդամ պետության մաքսային մարմիններին և այլ անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ սույն Օրենսգրքի 368-րդ հոդվածին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  435

Վկայականի գործողությունը կասեցնելը, վերսկսելը և լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրից հանելու համար հիմքերը.
1. Վկայականի գործողությունը կասեցնելու համար հիմքերն են՝
    1) վկայականի գործողությունը կասեցնելու մասին լիազորված տնտեսական օպերատորի դիմումը.
    2) լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ սնանկության վարույթ հարուցելը.
    3) լիազորված տնտեսական օպերատորի կողմից սույն Օրենսգրքի 442-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունները չկատարելը.
    4) սույն Օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված չափով լիազորված տնտեսական օպերատորի պարտավորությունների կատարման ապահովման բացակայությունը, եթե այդպիսի ապահովման առկայությունը լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանն էր.
    5) մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը, սույն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ կետին և 73-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, մաքսային մարմնի կողմից ուղարկված ծանուցման մեջ նշված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, ինչպես նաև սահմանված ժամկետներում տույժեր, տոկոսներ չվճարելը.
    6) լիազորված տնտեսական օպերատորի մոտ նրա՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկված լինելու անդամ պետությունից զատ այլ անդամ պետություններում սահմանված ժամկետներում չկատարված մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսները վճարելու պարտավորության առկայության մասին տեղեկատվությունը.
    7) սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով նախատեսված՝ ապրանքների հաշվառման համակարգի բացակայությունը կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքների հաշվառման այդպիսի համակարգի անհամապատասխանությունը.
    8) իրավաբանական անձի ֆինանսական կայունության անհամապատասխանությունը սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան սահմանված իմաստներին, եթե իրավաբանական անձի ֆինանսական կայունության համապատասխանությունն այդպիսի իմաստներին լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկելու պայմանն էր.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  435

3. Մաքսային մարմինը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության մասին տեղեկատվությունն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ.
4. Այն մաքսային մարմինը, որը որոշում է ընդունել վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ, այն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է լիազորված տնտեսական օպերատորին այդպիսի որոշման մասին՝ նշելով կասեցման հիմքերի, ինչպես նաև դրա մասին ներկայացվում է տեղեկատվություն անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ սույն Օրենսգրքի 368-րդ հոդվածին համապատասխան.
5. Սույն հոդվածի 1-ին կետի 3-10-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողությունը կասեցնելու դեպքում լիազորված տնտեսական օպերատորը, վկայականի գործողության կասեցման մասին ծանուցումն ստանալու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում, պարտավոր է հավաստիացնել մաքսային մարմնին այն պատճառների վերացման մասին, որոնց հետ կապված կասեցվել էր վկայականի գործողությունը.
6. Եթե վկայականի գործողության կասեցման մասին ծանուցումն ստանալու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում լիազորված տնտեսական օպերատորը հաստատել է այն պատճառների վերացումը, որոնց հետ կապված կասեցվել էր վկայականի գործողությունը, ապա մաքսային մարմինն այդ հաստատումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում վերսկսում է վկայականի գործողությունը և տեղեկացնում է դրա մասին լիազորված տնտեսական օպերատորին, իր անդամ պետության մաքսային մարմիններին և այլ անդամ պետությունների մաքսային մարմիններին՝ սույն Օրենսգրքի 368-րդ հոդվածին համապատասխան.
7. Սույն հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով կասեցված վկայականի գործողությունը վերսկսվում է հետևյալ որոշումներն ուժի մեջ մտնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում՝
    1) դատարանի կամ այլ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ քրեական կամ վարչական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ որոշումը.
    2) դատարանի կամ այլ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ քրեական գործի կամ վարչական իրավախախտման մասին գործի դադարեցման վերաբերյալ որոշումը: