FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  236

Մաքսային մարմինների կողմից նշանակվող մաքսային փորձաքննությունը.
1. Մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության նշանակման հիմքերը և կարգը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 53-րդ գլխով.
2. Միության մաքսային օրենսգրքի 388-րդ հոդվածի իմաստով՝ լիազոր մաքսային մարմինը մաքսային փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող մաքսային մարմնի ստորաբաժանումն է.
3. Միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության իրականացման անհնարինության կամ համապատասխան պայմաններ և միջոցներ չունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից նշանակված մաքսային փորձաքննությունը կարող է իրականացվել մաքսային մարմնի կողմից հավատարմագրված՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից.
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում մաքսային մարմինը մաքսային փորձաքննությունը նշանակում է՝ առաջնորդվելով Միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-5-րդ կետերով սահմանված դրույթներով.
5. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը ձևակերպվում է էլեկտրոնային եղանակով կամ թղթային կրիչով: Սույն մասով նախատեսված որոշման ձևը սահմանում է Կոմիտեն.
6. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան, կարող է նախատեսել մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննությունից տարբերվող փորձաքննություն իրականացնելու դեպքերը և կարգը.
7. Հայաստանի Հանրապետության տարածքից մետաղների խտանյութի արտահանման համար մաքսային մարմիններ ներկայացվում է մետաղների խտանյութի փորձաքննության վերաբերյալ եզրակացություն, որում ներկայացվող տեղեկությունների ցանկը սահմանում է Կոմիտեն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  236

8. Մաքսային փորձաքննության իրականացման համար Միության մաքսային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մաքսային փորձաքննություն իրականացնող մաքսային մարմնի ղեկավարի հիմնավորած գրավոր որոշմամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ ապրանքների բացթողումը չի կարող իրականացվել փորձաքննության արդյունքների ստացումից առաջ, որի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ապրանքների բացթողման ժամկետը չգերազանցող ժամկետներում.
9. Մաքսային փորձաքննությունն այլ կազմակերպությունում իրականացնելու դեպքում մաքսային փորձաքննության իրականացման ժամկետը կարող է երկարաձգվել հայտարարատուի դիմումի հիմքով՝ մաքսային մարմնի ղեկավարի գրավոր որոշմամբ, բացառությամբ սույն օրենքով սահմանված այն դեպքերի, երբ բացթողումը չի իրականացվում մինչև փորձաքննության արդյունքների ստացումը, որի դեպքում փորձաքննությունն իրականացվում է ապրանքների բացթողման ժամկետը չգերազանցող ժամկետներում.
10. Մաքսային մարմնի ղեկավարը մինչև փորձաքննության արդյունքների ստացումը կարող է երկարաձգել երկու և ավելի օբյեկտների փորձաքննության ժամկետը, եթե այդ արդյունքների ստացման համար կիրառվում են փորձաքննության համեմատականության (համադրման) մեթոդը և գիտատեխնիկական այնպիսի միջոցներ, որոնց միջոցով փորձաքննության արդյունքների ստացումը երկար ժամանակ է պահանջում.
11. Մաքսային փորձաքննության իրականացման ժամկետը կարող է կասեցվել ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով`
    1) մաքսային փորձաքննության նշանակման մասին որոշման մեջ ներկայացված ցանկի և փորձաքննության ներկայացված ապրանքների անհամապատասխանության դեպքում.
    2) մաքսային փորձաքննության իրականացման նպատակով մաքսային փորձագետի լրացուցիչ նյութերի կամ նմուշների ստացման անհրաժեշտության առաջացման դեպքում.
    3) փորձաքննության նպատակով ապրանքների ոչնչացման կամ վնասման վերաբերյալ (եթե փորձաքննության նպատակով կարող է տեղի ունենալ ապրանքների վնասում կամ ոչնչացում) մաքսային մարմնից թույլտվություն ստանալու համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  236

12. Մաքսային փորձաքննության իրականացումը կարող է մերժվել Միության մաքսային օրենսգրքի 389-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև մաքսային փորձաքննություն իրականացնող մաքսային մարմնում կամ այլ լիազորված կազմակերպությունում պահանջվող՝ որակավորում ունեցող մաքսային փորձագետի բացակայության դեպքում: