FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  47

Ապաստանի դիմումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն, դիմում են լիազոր մարմին և անմիջապես ներկայացնում են ապաստանի դիմումը` սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կամ իրենց ապաստանի դիմումը ներկայացնում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիները, որոնք ապաստան ստանալու մտադրություն ունեն կամ անմիջապես դիմում են լիազոր մարմին և ներկայացնում են ապաստանի դիմումը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կամ իրենց ապաստանի դիմումը ներկայացնում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով.
2.1. Այն օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ որի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ որը ենթակա է հանձնման օտարերկրյա պետությանը, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրվա ընթացքում: Իրավասու մարմնի պաշտոնատար անձը սույն մասում նշված անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատությունից զրկելու կամ նրա ազատությունը այլ կերպ սահմանափակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, պարզաբանում է ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նրա իրավունքը, որի վերաբերյալ նրան տալիս է գրավոր ծանուցագիր և ապահովում է նրա իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրա դիմումն ուղարկելով լիազոր մարմին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  47

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում, երբ ապաստանի դիմումը անմիջապես ներկայացվում է լիազոր մարմնին, վերջինս ապաստանի դիմումը վերցնելուց հետո տեղեկացնում է Ոստիկանությանը` սույն օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով` վերջինիս համար սահմանված լիազորության իրականացումն ապահովելու նպատակով: Ոստիկանության կողմից ապաստան հայցողին ժամանակավոր ձերբակալելու դեպքում լիազոր մարմնի ներկայացուցիչներն ունեն ապաստան հայցողի և նրա ընտանիքի անդամների հետ անարգել տեսակցության իրավունք` ապաստանի տրամադրման նպատակով հարուցված վարչական վարույթը շարունակելու, ինչպես նաև նրանց կացության կարգավիճակի կարգավորումը հեշտացնելու նպատակով.
4. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապաստանի դիմումը ապաստան հայցողը գրավոր ներկայացնում է լիազոր մարմնին` հայերեն կամ իր մայրենի լեզվով կամ Միավորված ազգերի կազմակերպության լեզուներից մեկով.
5. Ապաստան հայցող ընտանիքների դեպքում սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի ապաստանի հայցը, սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, կամ ներառվում է ընտանիքի որևէ անդամի տված ապաստանի միասնական դիմումում, կամ էլ ներկայացվում է անհատական դիմումով: Ընտանիքի այլ անդամի տված դիմումում ներառվելու վերաբերյալ համաձայնությունը գրանցում է լիազոր մարմինը և վավերացվում է համապատասխան ապաստան հայցողի ստորագրությամբ: Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը ապաստանի միասնական դիմում ներկայացրած անձի ընտանիքի չափահաս անդամներին տեղեկացնում է ապաստանի միասնական դիմում ներկայացնելու իրավական հետևանքների և անհատական դիմում ներկայացնելու իրենց իրավունքի մասին.
6. Ապաստան հայցողն իր դիմումում մանրամասն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան հայցելու պատճառները և հիմնավորում է հնարավոր հետապնդվելու երկյուղը, կամ ինչպես նշված է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում, ներկայացնում է այն հարկադրող պատճառները, որոնց հետևանքով նա լքել է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիրը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  47

7. Լիազոր մարմինն օգնում է ապաստան հայցողին ապաստանի դիմումը լրացնելու գործում` անհրաժեշտության դեպքում նրան անվճար տրամադրելով թարգմանիչ, իսկ ապաստան հայցողի ցանկության դեպքում օգնում է նրան կապ հաստատել փաստաբանի կամ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ.
8. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ի մասում նշված` առանց ուղեկցողի և (կամ) ընտանիքից անջատված անչափահաս անձի ապաստան հայցելու դեպքում լիազոր մարմինն աջակցում է խնամակալի նշանակման հարցում` սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Նշանակված խնամակալը մասնակցում է լիազոր մարմնի և այլ մարմինների կողմից ապաստանի դիմումի քննարկմանը, ինչպես նաև փախստականի ճանաչման և ապաստանի տրամադրման ուղղությամբ հարուցված վարույթով նախատեսված հետագա բոլոր իրավահարաբերություններին.
9. Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալների կամ հոգաբարձուների կողմից ապաստանի դիմումը ներկայացվում է սույն հոդվածով սահմանված կարգով: Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող երեխայի խնամակալ կամ հոգաբարձու նշանակելու ընթացակարգը սահմանում է Կառավարությունը: