Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 44 Նախնական և վերջնական գրավոր փաստարկները. 1. Շահագրգիռ կողմերը կարող են ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի կապակցությամբ իրենց գրավոր փաստարկները լիազոր մարմին ներկայացնել ոչ ուշ, քան լիազոր մարմնի նախնական եզրակացության նախատեսված ժամկետից տասնհինգ օր առաջ. 2. Շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման դեպքում յուրաքանչյուր շահագրգիռ կողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ գրավոր փաստարկներ և առարկություններ ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ քննարկման նախատեսված օրվանից 10 օր առաջ: Խորհրդակցությունից հետո՝ 10 օրվա ընթացքում, դրան մասնակցած կողմերը կարող են լրացուցիչ գրավոր փաստարկներ և առարկություններ ներկայացնել՝ ի պատասխան խորհրդակցության ընթացքում բերված տեղեկությունների և փաստարկների. 3. Շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների չանցկացման դեպքում յուրաքանչյուր շահագրգիռ կողմ ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ կարող է գրավոր փաստարկներ և առարկություններ ներկայացնել ոչ ուշ, քան լիազոր մարմնի վերջնական եզրակացության կայացման նախատեսված ժամկետից 45 օր առաջ: Խորհրդակցությունից հետո՝ 10 օրվա ընթացքում, դրան մասնակցած կողմերը կարող են լրացուցիչ գրավոր փաստարկներ և առարկություններ ներկայացնել՝ ի պատասխան խորհրդակցության ընթացքում բերված տեղեկությունների և փաստարկների: |