Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 148 Անգործությունը զինված ընդհարման ժամանակ. 1. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ ենթակայի կողմից սույն օրենսգրքի 133-րդ, 135-րդ կամ 137-146-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի կատարման մասին պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից հանցավորի պատասխանատվությունը կամ հանցանքի քննությունը ապահովելու նպատակով իրավասու մարմիններին չտեղեկացնելը` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով. 2. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը` ենթակայի կողմից սույն օրենսգրքի 133-րդ, 135-րդ կամ 137-146-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի կատարումը կանխելու համար, եթե նա չի իմացել, սակայն պարտավոր էր իմանալ, որ իր ենթական կատարում կամ մտադրվում է կատարել նշված հանցանքներից որևէ մեկը, այդ թվում` եթե նա տիրապետել է այնպիսի տեղեկության, որի հիման վրա նա կարող էր կամ պարտավոր էր եզրակացնել ենթակայի կողմից հանցանքի կատարման կամ կատարման մտադրության մասին, կամ եթե իր իրավասության սահմաններում նա անփութության կամ հանցավոր ինքնավստահության հետևանքով չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` այդ հանցագործությունը խափանելու կամ կանխելու համար` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով. 3. Միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը` ենթակայի կողմից սույն օրենսգրքի 133-րդ, 135-րդ կամ 137-146-րդ հոդվածներով նախատեսված հանցանքի կատարումը կանխելու համար, եթե նա իմացել է, որ իր ենթական կատարում կամ մտադրվում է կատարել նշված հանցանքներից որևէ մեկը, և եթե իր իրավասության սահմաններում նա չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` այդ հանցագործությունը խափանելու կամ կանխելու համար` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: |