Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 29 5. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքը հայտի հիման վրա կարող է տրամադրվել սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի պայմաններին համապատասխանող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի. 6. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնակն ստանալու համար աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձը կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին` կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Պետական լիազոր մարմինը վկայագրի կրկնակը տալիս է հինգ աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 29 Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը և օգտագործման իրավունքների տրամադրումը. 1. Եթե սույն օրենքի 23-րդ և 26-րդ հոդվածների համաձայն` հայտի քննարկման արդյունքում պարզվում է, որ աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման համար բոլոր պայմանները բավարարված են, և որ գրանցման դեմ որևէ առարկություն չի ներկայացվել, կամ ներկայացված առարկությունները մերժվել են, ապա պետական լիազոր մարմինը որոշում է ընդունում համապատասխանաբար՝ 1) աշխարհագրական նշումը աշխարհագրական նշումների պետական գրանցամատյանում գրանցելու և հայտատուին աշխարհագրական նշումն օգտագործելու իրավունք տրամադրելու մասին. 2) ծագման տեղանունը ծագման տեղանունների պետական գրանցամատյանում գրանցելու և հայտատուին ծագման տեղանվան օգտագործման իրավունք տրամադրելու մասին. 3) երաշխավորված ավանդական արտադրանքը երաշխավորված ավանդական արտադրանքների պետական գրանցամատյանում գրանցելու մասին. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման ընդունման մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու առաջարկությամբ: Նշված անդորրագիրն ստանալու օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը հայտատուին է հանձնում պահպանվող աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր։ Վկայագրի ձևը և դրա մեջ պարունակվող տեղեկությունների ցանկը սահմանում է կառավարությունը. 3. Եթե հայտատուն կամ նրա ներկայացուցիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում օգտագործման իրավունքի վկայագիրը չի ստանում, ապա պետական լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն առաքում է փոստով. 4. Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման մասին տվյալները, ինչպես նաև աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ստացած անձանց մասին տվյալները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։ |