Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 21 Սահմանադրական դատարանի աշխատակազմը. 1. Սահմանադրական դատարանն իր աշխատակազմը ձևավորում է ինքնուրույն օրենքով և իր աշխատակարգով սահմանված կարգով. 2. Սահմանադրական դատարանի աշխատակազմն ապահովում է անհրաժեշտ խորհրդատվական, կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և այլ պայմաններ Սահմանադրական դատարանի լիազորությունների իրականացման համար և կազմակերպում է Սահմանադրական դատարանում քաղաքացիների ընդունելությունը. 3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով` պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով. 4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է. 5. Սահմանադրական դատարանի աշխատակազմի կանոնադրությունը սահմանվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ: |