FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  551

Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը.
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի.
2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից.
3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից.
4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահելը պատժատեսակի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակներն ստեղծելուց և դրանք շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը.
5. Սույն օրենսգրքով նախատեսված՝ անչափահասների վերականգնողական հաստատությունում տեղավորելու և հաստատության ծրագրերին մասնակցելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան՝ անչափահասների վերականգնողական հաստատություն ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը.
6. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքով կարող են սահմանվել սույն օրենսգրքով նախատեսված առանձին իրավահարաբերությունների ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ: