FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  26

Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի իրավունքները.
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն իրավունք ունի՝
    1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին և այլ փաստաթղթերի, ինչպես նաև ներկայացնելու պարզաբանումներ.
    2) սահմանված կարգով ստանալու պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
    3) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ և այլ վճարներ.
    4) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը և ստանալու իր պաշտոնին համապատասխանող ավելի բարձր դասային աստիճան.
    5) սահմանված կարգով վերապատրաստվելու պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
    6) ներկայացնելու առաջարկություններ քննչական կոմիտեի գործունեության կատարելագործման վերաբերյալ: