FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  91

Ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակները և դրանք կանխելու միջոցառումների իրականացման կարգը. Որպես առաջնահերթ միջոցառում, աղետների հետևանքով առաջացած վնասը ժամանակին հնարավորինս նվազեցնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվում է աղետների դեմ պայքարի տեղեկատվական համակարգ, որի նպատակն է նախապատրաստել կանխատեսումներ՝ ջրային բնագավառում աղետալի իրավիճակների առաջացման հնարավորության վերաբերյալ: Հեղեղումների, սելավների, սողանքների և երաշտի մասին տեղեկատվական համակարգի գործունեությունն ընդգրկում է ընթացիկ տեղեկատվություն և կանխատեսումներ՝
    1) տեղի ունեցած կամ հնարավոր հեղեղումների, սելավների և սողանքների,
    2) տեղի ունեցած կամ սպասվող երաշտի,
    3) բնական ջրային ռեսուրսների վիճակի և կայունության,
    4) կարևոր ջրային համակարգերի (այդ թվում՝ ջրամբարների պատվարների, գետերի ափապաշտպան ամբարտակների) վիճակի և կայունության,
    5) բնակչության առողջությանն սպառնացող վտանգների մասին: Վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար պետական ջրային կադաստրում հաշվառվում են վարարումների, սելավների և սողանքների ռիսկի տարածքները: Ջրավազանային կառավարման պլաններում սահմանվում են անձանց գործունեության այն տեսակները, որոնք պետք է արգելվեն կամ սահմանափակվեն որոշակի տարածքների վրա, որպեսզի կանխվեն կամ նվազագույնի հասցվեն նշված աղետների հետևանքով առաջացող վնասները: Այդ տարածքներում շինարարական աշխատանքների իրականացման կարգը սահմանում է կառավարությունը: Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները և ազգաբնակչության գույքը վարարումների, սելավների և սողանքների ռիսկից պաշտպանելու ծրագրերը սահմանվում են ջրի ազգային ծրագրով, որտեղ պետք է ներառվեն՝
    1) համալիր միջոցառումներ՝ վարարումներից, սելավներից և սողանքներից պաշտպանվելու համար.
    2) վարարումների, սելավների և սողանքների դեպքում՝ պետական մարմինների պատասխանատվությունը և անհրաժեշտ միջոցառումների ցանկը.
    3) համալիր միջոցառումներ և դրանց իրականացման մեխանիզմները՝ անհրաժեշտության դեպքում բնակչության տարահանումը (էվակուացիա) կազմակերպելու և մարդկանց բնակատեղով ու սննդով ապահովելու համար: