FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  147

6. Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝
    1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.
    2) վարույթ հարուցած նույն մարմինը նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ չի հարուցել կարգապահական վարույթ կամ կարճել է հարուցված կարգապահական վարույթը.
    3) նույն արարքի համար նույն անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախկինում միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ.
    4) առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում.
    5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները.
    6) առկա է սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմք.
7. Նույն հիմքով նույն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում ավելի ուշ վարույթ հարուցած մարմինը որոշում է կայացնում կարգապահական վարույթը կասեցնելու մասին: Կարգապահական վարույթը կասեցնելու օրվանից մինչև դրա վերսկսումը սույն հոդվածով սահմանված կարգապահական վարույթի ժամկետը կասեցվում է.
8. Վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից կարգապահական վարույթը կարճվելու կամ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու մասին որոշումն ստանալու օրը վարույթը կասեցրած մարմինը վերսկսում է կասեցված կարգապահական վարույթը: Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու մասին որոշման հիմքով վարույթը վերսկսելու դեպքում վարույթ հարուցող մարմինը կարճում է այն.
9. Վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «ծառայողական» դրոշմագրով կամ դրա անհնարինության դեպքում՝ հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելով, որի դեպքում համարվում են հասցեատիրոջ կողմից ստացված նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվելու պահից: Կարգապահական վարույթի նյութերը սույն օրենսգրքով չնախատեսված անձանց տրամադրելն արգելվում է:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  147

10. Մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը վարույթ հարուցող մարմնի և համապատասխան դատավորի միջև կարգապահական վարույթի վերաբերյալ բանավոր քննարկումներ չեն կարող լինել.
11.
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  147

Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքը.
1. Հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է վարույթ հարուցող մարմնի որոշմամբ դատավորի բացակայության (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում, բացառությամբ այլ դատարան գործուղվելու և այլն) ժամանակահատվածով կարող է երկարաձգվել: Դատավորի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը.
3. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում վարույթ հարուցող մարմինն իրավունք ունի՝
    1) դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.
    2) դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ չմիջամտելով արդարադատության կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման գործընթացին.
    3) դատավորին առաջարկելու ներկայացնել գրավոր բացատրություններ.
    4) առաջարկելու հաղորդում ներկայացրած անձին, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնել կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ և նյութեր.
    5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր.
4. Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի՝
    1) ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ.
    2) վարույթ հարուցող մարմնից ստանալու կարգապահական վարույթի նյութերի պատճենները.
    3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները իրականացնելու անձամբ կամ փաստաբանի միջոցով.
5. Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցած մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) կարգապահական վարույթը կարճելու մասին.
    2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին: