Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 119 Կալանքի ժամկետը. 1. Անձին կարելի է կալանքի տակ պահել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար, և քանի դեռ առկա են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, սակայն ամեն դեպքում այդ ժամկետը չի կարող գերազանցել սույն հոդվածով կալանքի տակ պահելու համար սահմանված առավելագույն ժամկետները. 2. Մինչդատական վարույթում կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երկու ամսից ոչ ավելի ժամկետով` պահպանելով սույն հոդվածով սահմանված մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետները. 3. Մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետն է` 1) չորս ամիս` ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 2) վեց ամիս` միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 3) տասը ամիս` ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 4) տասներկու ամիս՝ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 4. Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում երեք ամսից ոչ ավելի ժամկետով. 5. Կալանքի տակ պահելու ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել մեղադրյալին վերագրվող հանցանքի համար նախատեսված՝ ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը. 6. Կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է նաև այն ժամանակը, երբ մեղադրյալը դատարանի որոշմամբ գտնվել է բժշկական հաստատությունում` փորձաքննություն կատարելու համար, կամ նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառվել է բժշկական հսկողությունը. 7. Կալանքի տակ պահելու ընդհանուր ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում անձը արգելանքի տակ է գտնվել այլ պետության տարածքում` պայմանավորված վարույթի փոխանցմամբ կամ անձի հանձնմամբ: |