Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 346 Լրացուցիչ դատալսումների անցկացման կարգը. 1. Լրացուցիչ դատալսումներն անցկացվում են դատավորի կողմից միանձնյա` հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների մասնակցությամբ` սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթների` վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառմամբ, հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները. 2. Պատշաճ ծանուցված հանրային մեղադրողի և վարույթի մասնավոր մասնակիցների բացակայությունը խոչընդոտ չէ լրացուցիչ դատալսումներն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում: Լրացուցիչ դատալսումներին անազատության մեջ պահվող մեղադրյալի մասնակցությունը ամեն դեպքում պարտադիր է. 3. Սույն օրենսգրքով սահմանված կարգով դատական նիստը բացելուց հետո դատարանն անցնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկմանը և դրա համար անհրաժեշտ ապացույցների հետազոտմանը: Ամեն դեպքում, հետազոտվում են քրեական գործում առկա չհետազոտված այն թույլատրելի ապացույցները, որոնք վերաբերում են սույն օրենսգրքի 348-րդ հոդվածով նախատեսված հարցերին. 4. Սույն օրենսգրքի 345-րդ հոդվածով նախատեսված հարցերի քննարկումն ավարտելուց հետո դատարանը դատավճիռ կայացնելու համար հեռանում է առանձին սենյակ` հայտարարելով դատավճռի հրապարակման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը: |