Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 22 Մասնավոր գործընկերոջ իրավունքների երաշխիքները. 1. Հանրային գործընկերը և մասնավոր գործընկերը ՊՄԳ պայմանագրի հավասար կողմեր են. 2. Եթե մասնավոր գործընկերը վաճառում է ապրանքներ, իրականացնում է աշխատանքներ կամ մատուցում է ծառայություններ կարգավորվող գներով (սակագներով), և այդ գները (սակագները) կարգավորող մարմինները մասնավոր գործընկերոջ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար սահմանում են այնպիսի գներ (սակագներ), որոնք չեն ապահովում ՊՄԳ պայմանագրի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կատարած՝ տնտեսապես հիմնավորված ներդրումների հատուցումը, ապա հանրային գործընկերը, ՊՄԳ պայմանագրի դրույթներին համապատասխան, կարող է մասնավոր գործընկերոջը փոխհատուցել հատուցման համար չբավարարող գումարը: ՊՄԳ ընթացակարգով կարող են սահմանվել փոխհատուցման վերաբերյալ մեթոդաբանական հանձնարարականներ, ուղեցույցներ, ինչպես նաև փոխհատուցման չափանիշներ, կանոններ կամ սահմանափակումներ. 3. Հանրային գործընկերը կարող է մասնավոր գործընկերոջը շնորհել ՊՄԳ պայմանագրով սահմանված գործունեությունն իրականացնելու բացառիկ իրավունքներ՝ ՊՄԳ ծրագրի տեխնիկական և ֆինանսական կենսունակությունն ապահովելու նպատակով, եթե դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: |