FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  12

Կուսակցության անդամները.
1. Կուսակցությանն անդամակցությունը կամավոր է և անհատական.
2. Կուսակցության հիմնադիրներ և անդամներ կարող են լինել տասնութ տարին լրացած ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
3. Կուսակցության հիմնադիրները կուսակցության պետական գրանցումից հետո օրենքի ուժով դառնում են կուսակցության անդամներ: 5. Կուսակցությանն անդամակցությունը կատարվում է քաղաքացու դիմումի հիման վրա` սույն օրենքին համապատասխան՝ կուսակցության կանոնադրությամբ նախատեսված կարգով.
6. Կուսակցության անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու տվյալ կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում, ներկա լինելու կուսակցության համագումարի նիստերին, ծանոթանալու կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները, տեղեկատվություն ստանալու կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, ստանալու փաստաթղթերի պատճեններ` կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը, բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները, կամովին դադարեցնելու իրենց անդամակցությունը.
7. Կուսակցության անդամները, կուսակցության կանոնադրությանը համապատասխան, կարող են ունենալ այլ իրավունքներ և պարտականություններ.
8. Իրենց կանոնադրական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կուսակցության անդամները կարող են կանոնադրությամբ նախատեսված կարգով ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` կուսակցությունից հեռացման: