FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը.
1. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է բացահայտեն և գնահատեն իրենց՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը և ունենան բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման և զսպման քաղաքականություն, վերահսկման մեխանիզմներ և ընթացակարգեր.
2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերի գնահատման նպատակով ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր վերաբերելի գործոնները և դրանց հիման վրա որոշեն ռիսկի ընդհանուր մակարդակը և կիրառման ենթակա զսպման մեխանիզմների բնույթը: Ռիսկերի գնահատման արդյունքում ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ՝ առկա ռիսկերին համապատասխան.
3. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ վերանայեն իրենց` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը.
4. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք, ի թիվս փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման այլ ռիսկերի, պետք է բացահայտեն և գնահատեն ծառայությունների նոր տեսակների մատուցման կամ դրանց մատուցման եղանակների գործարկման, ինչպես նաև նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հնարավոր և առկա ռիսկերը.
5. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի բացահայտումը և գնահատումն իրականացնեն համապատասխանաբար մինչև ծառայությունների նոր տեսակների մատուցումը կամ դրանց մատուցման եղանակների գործարկումը կամ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

article  4

6. Սույն հոդվածով նախատեսված ռիսկերի գնահատման արդյունքները ֆինանսական հաստատությունների և ոչ ֆինանսական հաստատությունների ու անձանց կողմից ենթակա են պահպանման առնվազն 5 տարի ժամկետով։